Armenian ARMSCII Armenian
Կ-72016-23.11.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «հաշմանդամային սայլակ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «անվասայլակ» բառով, իսկ «հաշմանդամը» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում «հաշմանդամային սայլակներով» բառերը փոխարինել «անվասայլակներով» բառով: