Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-708-13.11.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության եւ անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության (այսուհետ՝ Օրենսդրություն) կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Ծառայության մասին օրենսդրությունը

1. Ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքից, սույն օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Ծառայողների աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, քաղաքացիական ծառայության եւ (կամ) հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
 

ԳԼՈՒԽ 2

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 3. Ծառայության խնդիրները

1. Ծառայության խնդիրներն են՝

1) պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը.

2) oրենuդրությամբ սահմանված իրավասության սահմաններում Օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովումը.

3) պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների պահպանման ապահովումը, անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը.

4) Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը:

Հոդված 4. Ծառայության լիազորությունները

Ծառայության լիազորություններն են`

1.պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացումը.

2.պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը.

3.հրդեհների կանխարգելման, ինչպես նաեւ հրդեհների եւ արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը.

4.ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, ապօրինի արածեցումների, աղտոտման, աղբոտման եւ կենսաբազմազանությանը վնաս պատճառող, օրենսդրությամբ արգելված այլ գործողությունները կանխելու ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը.

5.իրավախախտման դեպքի վայրի պահպանությունը.

6.սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում տրանսպորտային միջոցները կանգնեցնելը

7. Օրենսդրության խախտման դեպքում խախտումները արձանագրելը, իրավախախտին ցուցումներ եւ կարգադրություններ տալը, նրանց գործողությունները արգելելը, դադարեցնելը, կասեցնելը.

8. Օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով  իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելը:

Հոդված 5. Ծառայության կառուցվածքը եւ ղեկավարումը

1. Ծառայությունն ապահովում է սույն օրենքով սահմանված խնդիրների կատարումը եւ գործառույթների իրականացումը իր կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների եւ տարածքային ստորաբաժանումների (մարզային ստորաբաժանում, մարզային կառավարման կենտրոն) միջոցով:

2. Ծառայության գլխավոր քարտուղարը եւ կենտրոնական մարմնի հիմնական աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

3.Ծառայությունում սահմանված պաշտոն զբաղեցնող անձը համարվում է Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ծառայող (այսուհետ` Ծառայող):

4. Ծառայության առանձնահատուկ գործառույթներ իրականացնող կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների եւ տարածքային ստորաբաժանումների աշխատողները ծառայողներ են:

5.Ծառայությունում քաղաքացիական աշխատանք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք Ծառայողներ չեն համարվում, եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

6. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը:

7. Ծառայության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տվյալ մարմնում  Ծառայության պետի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:

Հոդված 6. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի իրավասությունները

1.Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը՝

1)հաստատում է Ծառայության կանոնադրությունը.

2) հաստատում է Ծառայության հաստիքացուցակը.

3) հաստատում է Օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրության ձեւը եւ տրամադրելու կարգը.

4) սահմանում է Ծառայողի hամազգեստի նկարագիրը, դրանք կրելու կարգը, պայմանները եւ այն կրելու ժամկետները.

Հոդված 7.Ծառայության պետը

1. Ծառայության պետը`

1) ղեկավարում եւ հսկում է Ծառայության գործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանների, հանձնարարականների եւ ցուցումների կատարումը.

3) ընդունում է Ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, որոշումներ, տալիս է ցուցումներ, կարգադրություններ,

4)  վերադասության կարգով վերանայում է ծառայողների կողմից ընդունված վարչական ակտերը,

5) առաջարկություններ է ներկայացնում Կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

6) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջեւ.

7) նշանակում կամ դադարեցնում է Ծառայողների ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն վարողին.

8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել Ծառայողի լիազորությունները՝ պահպանելով վարձատրությունը.

9) հաստատում է Ծառայողների պաշտոնների անձնագրերը.

10) հաստատում է Ծառայողին տրվող վկայականի ձեւը եւ տրամադրելու կարգը.

11) հաստատում է Ծառայողի կողմից իրավախախտման մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունների ձեւերը.

12) ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ:
 
 

ԳԼՈՒԽ 3

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

 Հոդված 8. Ծառայության պաշտոնները եւ շրջակա միջավայրի պահպանության պաշտոնների անվանացանկը

1. Ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար կրտսեր խմբերի:

2. Ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է Ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ փոփոխում է Ծառայության պետը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Ծառայության պետը եւ նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում:
 
 

ԳԼՈՒԽ 4

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 9. Ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

1. Սույն օրենքով սահմանված կարգով Ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն Ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):

2. Ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Ծառայություն դիմած եւ Ծառայության պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչեւ պաշտոնի նշանակվելը ներգրավվում են ուսումնական դասընթացներում` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները եւ դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:
 


Հոդված 10. Ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Ծառայության պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր:

2. Ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատանքի նկարագիրը) Ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող Ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

3. Ծառայության, զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար եւ այլ ծառայությունների պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 11. Ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Ծառայության պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 10-րդ եւ 12-րդ հոդվածների պահանջները:

3. Ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով:

4.  Ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող  ստորաբաժանման պաշտոնները համալրվում են Կառավարության սահմանած կարգով:

Հոդված 12. Ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, Ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները

1. Ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը զբաղեցրել է առնվազն երեք տարի՝ Ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

2. Ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել  բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը զբաղեցրել է Ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

3. Ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը զբաղեցրել է Ծառայության գլխավոր, առաջատար խմբի պաշտոն, ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

4. Ծառայության կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ եւ բարձրագույն կրթություն չի պահանջվում:

5. Ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան անընդմեջ մեկ տարի ժամկետով:

6. Ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաեւ ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` Ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ ծառայությունում կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին կամ ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

7. Փոխարինելու հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

8.Ծառայողը կարող է պաշտոնավարել մինչեւ 65 տարին լրանալը: Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը  կարող է երկարաձգել Ծառայողների ծառայության ժամկետը մինչեւ 1 տարի ժամկետով :

Հոդված 13. Փորձաշրջանի նշանակումը եւ անցկացումը

1.Ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ 6 ամիս փորձաշրջանով:

2.Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Հոդված 14. Ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում եւ պաշտոնավարումը երկարաձգում է Ծառայության պետը:

Հոդված 15. Ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը

1. Ծառայողը առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

2. Ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը իրականացնում է Ծառայության պետը:

Հոդված 16. Ծառայողի երդումը

1. Ծառայությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով, տալիս են հետեւյալ բովանդակությամբ երդում՝

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Շրջակա միջավայրի պահպանության Ծառայությունում` երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններս:»:

2. Ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

ԳԼՈՒԽ 5

ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 17. Ծառայողներին Ծառայությունից եւ զբաղեցրած պաշտոնից ազատումը եւ ծառայության դադարեցումը

1. Ծառայողին Ծառայությունից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) հաստիքների կրճատումը, կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե Ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը, պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

3) Ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչելը եւ անձին ծառայության իր պաշտոնում վերականգնելը.

4) Ծառայության գործունեության դադարումը.

5)  սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված վերապատրաստումը չանցնելը.

6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

7) հանրային պաշտոնում ընտրվելը  կամ նշանակվելը:

2. Ծառայողի լիազորությունները դադարում են՝

1) Ծառայողի մահվան դեպքում.

2) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  կետի ա,բ) ենթակետով նախատեսված կարգապահական  տույժը  մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.

3) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  կետի գ) ենթակետով նախատեսված կարգապահական  տույժը  կիրառելու դեպքում.

4) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 120 օրացուցային օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օրացուցային օր ծառայության չներկայանալը` չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը.

5) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

7) ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելու դեպքում ծառայությունը դադարեցվում է.

8) սույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված առավելագույն տարիքը լրանալու դեպքում.

9) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

10) դատական կարգով Ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

11) Կառավարության հաստատած հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալու դեպքում.

12) կադրերի ռեզերվից հանվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.

13) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.

Հոդված 18. Ծառայության կադրերի ռեզերվը

1.Ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

ԳԼՈՒԽ 6. ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 19. Ծառայողների  կատարողականի գնահատումը, վերապատրաստումը եւ հատուկ ուսուցումը

1. Ծառայողի կատարողականի գնահատման եւ վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների զարգացման նպատակով Ծառայողները պարտավոր է անցնեն հատուկ ուսուցում: Հատուկ ուսուցման ծրագիրը եւ ստուգումներ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Ծառայողների վերապատրաստումը եւ հատուկ ուսուցումն իրականացվում է ծառայության գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար ծառայողի անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների զարգացման նպատակով:

Հոդված 20. Ծառայողի էթիկայի հանձնաժողովը

1. Ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, Ծառայողի վարքագծի կանոնները խախտելու կամ Ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ կամ շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
 
 

ԳԼՈՒԽ 7. ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 21.  Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, դրանք կիրառելու եւ հանելու կարգը

1. Ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) ծառայողական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

2) ծառայողական լիազորությունները վերազանցելը.

3) վարքագծի կանոնների խախտումը.

4) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտումը.

5) Ծառայողի նկատմամբ կիրառվող «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանափակումները չպահպանելը.

6) շահերի բախման կանոնները խախտելը:

2. Ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) թեթեւ կարգապահական տույժեր՝

ա. Նախազգուշացում.

բ. նկատողություն.

2) խիստ կարգապահական տույժեր՝

ա. խիստ նկատողություն.

բ. հիմնական աշխատավարձի իջեցում մինչեւ 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը.

գ. ծառայության դադարեցում:

3. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

4. Ծառայողական քննություն նշանակելու եւ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 22. Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, բարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները գերազանց կատարելու համար Ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2)  դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

 5) կարգապահական տույժի հանում.

 6) մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում:

2.Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3.Ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

4. Ծառայողի նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

ԳԼՈՒԽ 8. ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Ծառայողի գործողությունները իրավախախտումները հայտնաբերելիս, կանխելիս ու բացահայտելիս

1.Ծառայության կարգախմբի (առնվազն երկու  Ծառայողից կազմված խումբ) կողմից ստացված իրավախախտումների եւ պատահարների վերաբերյալ հաղորդումները ռադիոկապով անմիջապես փոխանցվում են  Մարզային կառավարման կենտրոն եւ անմիջական ղեկավարին:

2. Ծառայության կարգախմբի հետագա գործողությունները համակարգվում են  Մարզային կառավարման կենտրոնի եւ անմիջական ղեկավարի կողմից:

3.Իրավախախտումների մասին ֆիզիկական անձանց բանավոր հաղորդումները Ծառայության կարգախմբի կողմից ընդունվում եւ ամրագրվում են «Ծառայողի կողմից իրավախախտման մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ» արձանագրության  մեջ:

4.Իրավախախտումների մասին հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:

5.Եթե իրավախախտման մասին հաղորդում ներկայացնող անձը հրաժարվում է տրամադրել իր տվյալները, կամ չի տիրապետում հայերենին, ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ գրաճանաչ չլինելու պատճառով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա հաղորդումը թարգմանչի կամ օրինական ներկայացուցչի (ներկայացուցչի) միջոցով ընդունելու նպատակով Ծառայողը հաղորդում ներկայացնողին առաջարկում է ուղեկցել Ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում:

6. Եթե իրավախախտման մասին հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել Ծառայողի կազմած արձանագրությունը, ապա Ծառայողը այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ  (հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարվելու պատճառները), ստորագրում այն եւ ներմուծում հաղորդումների գրանցման ավտոմատացված տեղեկատվական համակարգ:

7.Իրավախախտման դեպքի վայր ժամանելու դեպքում Ծառայողը Մարզային կառավարման կենտրոնից ստացած հանձնարարությունների համաձայն պարտավոր է`

1) պահպանել իրավախախտման  դեպքի վայրը.

2) հետապնդել իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձանց.

3) առաջին բժշկական եւ հոգեբանական օգնություն ցույց տալ իրավախախտումից տուժած անձանց, անհրաժեշտության դեպքում` կանչել շտապ բժշկական օգնություն.

4) միջոցներ ձեռնարկել նոր իրավախախտման կանխման համար.

5) կատարված նոր իրավախախտման մասին զեկուցել Մարզային կառավարման կենտրոն եւ անմիջական ղեկավարին.

8. Գործողությունների հերթականությունը կախված է կատարված իրավախախտման բնույթից, Ծառայության կարգախմբի կազմից եւ ստեղծված իրավիճակից:

9.  Իրավախախտին ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում են տեղափոխում Ծառայողի տրանսպորտային միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` Ծառայողի առաջարկությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներով՝ սեփականատիրոջ համաձայնությամբ: Չի թույլատրվում այդ նպատակով օգտագործել ընդհանուր օգտագործման տրանսպորտը, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ` հրշեջ, շտապ օգնության տրանսպորտային միջոցներ (բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է բժշկական օգնություն ցույց տալ), ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների դիվանագիտական կամ հյուպատոսական եւ միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներ:

Հոդված 24. Արտակարգ իրավիճակներում Ծառայության գործողությունները

1. Բնածին եւ տեխնածին (մարդածին) աղետների հետեւանքով կարող է առաջանալ մարդկանց կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնացող վտանգ` արտակարգ իրավիճակ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան վթարափրկարարական ու վերականգնողական աշխատանքներ:

2.Ծառայողն արտակարգ իրավիճակներում պարտավոր է`

1) հրդեհի դեպքում` անմիջապես տեղեկացնել Մարզային կառավարման կենտրոն, համապատասխան ծառայություններ իրականացնող պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում աջակցել հրդեհաշիջման, մարդկանց տարհանման եւ գույքի տեղափոխման աշխատանքներին, ապահովել պատահարի վայրի պահպանումը, անհրաժեշտության դեպքում տուժածներին ցուցաբերել բժշկական եւ հոգեբանական օգնություն.

2) փլուզումների, սողանքների, քարաթափումների եւ այլ աղետների եւ վթարների առաջացման կամ դրանց վտանգի դեպքերում զեկուցել Մարզային կառավարման կենտրոն, համապատասխան ծառայություններ իրականացնող պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում աջակցել քաղաքացիների տարհանման, գույքի պահպանման, աշխատանքներին, արգելել կողմնակի անձանց մուտքը պատահարի վայր` բացի վթարի հետեւանքների վերացմանը մասնակցող անձանցից.

3) փոթորիկների եւ մրրիկների դեպքում` զեկուցել Մարզային կառավարման կենտրոն, համագործակցության շրջանակներում աջակցել քաղաքացիների տարահանման ու փրկարարական աշխատանքներին, օգնություն ցույց տալ տուժածներին եւ անօգնական վիճակում գտնվողներին:

ԳԼՈՒԽ 9. ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 25. Ծառայողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ծառայության գործառույթներն իրականացնելու նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի Ծառայողը իրավունք ունի՝

1) գրանցելու, չափագրելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու իրավախախտման  կատարման մեջ կասկածվող  անձանց գործողությունը արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման սարքավորումներ, ինչպես նաեւ այլ տեխնիկական եւ հատուկ միջոցներ.

2) հիմնավոր կասկածների առկայության դեպքում պարզել հնարավոր իրավախախտի անձը, կազմել արձանագրություն եւ (կամ) այլ իրավասու մարմնին հանձնելու նպատակով բերման ենթարկել ենթադրյալ իրավախախտին.

3) պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական կամ բուսական ռեսուրսներ կամ բնական այլ ռեսուրսներ իրացնող կամ փոխադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պահանջել վերջինիս գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ Օրենսդրությամբ սահմանված դեպքերի).

4) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ  արձանագրություններ (այդ թվում ՝ թվային), ընդունելու վարչական ակտեր.

5) Օրենսդրության խախտումների հայտնաբերման նպատակով պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ հարակից տարածքներում կանգնեցնել տրանսպորտային միջոցները, զննության ենթարկել, ինչպես նաեւ կատարել անձանց եւ իրերի զննություն.

6) վերցնել ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները,   գրանցել տեղորոշման կոորդինատները, վերցնել Օրենսդրության խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը, Կառավարության սահմանած կարգով տնօրինել այն.

7) սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ (հարկադրանք), հատուկ միջոցներ եւ զենք, ինչպես նաեւ անձնական պաշտպանության միջոցներ.

8) իրավասու մարմիններին հանձնելու նպատակով սահմանափակել  Օրենսդրության պահանջները խախտած անձի դեպքի վայրից հեռանալու հնարավորությունը՝ իրավախախտումը կանխելու, կասեցնելու, իրավախախտի անձը պարզելու եւ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով դիմադրություն ցույց տվող անձանց բերման ենթարկելով.

9) օգտագործել կապի, տրանսպորտի եւ այլ նյութական միջոցներ.

10) իր իրավասության սահմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ներկայացնել պարտադիր կատարման ենթակա պահանջներ՝ Օրենսդրության խախտումների եւ դրանց հետեւանքների վերացման վերաբերյալ.

11) «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահել, կրել, գործադրել  ծառայողական զենք` ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված` քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, բնության, բնական պաշարների, արժեքավոր եւ վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար.

12) պահանջել բնության հատուկ պահպանվող տարածք մուտք գործած  եւ տարածքում իրավախախտում թույլ տված անձանց փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթուղթ, արգելոց եւ ազգային պարկի արգելոցային գոտի մուտք գործելու անցագիր, բնական պաշարների օգտագործման համապատասխան պայմանագիր.

13) Օրենսդրության խախտման դեպքում խախտումները արձանագրել, իրավախախտին ցուցումներ եւ կարգադրություններ տալ, նրանց գործողությունները արգելել, դադարեցնել, կասեցնել.

14) իրականացնել օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

2. Ծառայողը Ծառայության գործառույթներն իրականացնելու նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի պարտավոր է՝

1) իր իրավասության սահմաններում կանխել Օրենսդրության խախտումները.

2) իրականացնել պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված միջոցառումներ.

3) պահպանել վարքագծի կանոնները, սահմանված կարգով կրել համազգեստ.

4) իր պարտականությունների կատարման համար ունենալ անհրաժեշտ լրիվ եւ հավաստի տեղեկատվություն.

5) կատարել վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց տրված հանձնարարականները, կարգադրությունները, ցուցումները եւ ընդունած որոշումները.

6) իրականացնել պաշտոնի անձնագրով իր վրա դրված  պարտականությունները.

7) հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացնել իրավասու մարմիններին, վերջիններիս պահանջով կամ հրավերով մասնակցել գործերի քննությանը, իրականացնել դրանց հետ կապված անհրաժեշտ այլ գործողություններգ

8) իրականացնել անհետաձգելի միջոցառումներ հրդեհների եւ արտակարգ այլ պատահարների դեպքում, սահմանափակել անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքը պետական անտառների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների առանձին հատվածներ.

9) խախտումներ հայտնաբերելու դեպքում իր իրավասության սահմաններում պահանջել դադարեցնել Օրենսդրության խախտում ենթադրող գործողության կատարումը.

10) կանխել սույն օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

12) ապահովել իրավախախտման դեպքի վայրի պահպանություն.

13) Օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով  իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնել.

14)  իրականացնել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

3. Ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ (հրամաններ, կարգադրություններ, ցուցումներ), որոնք հակասում են Սահմանադրությանը կամ օրենքներին կամ դուրս են դրանք տվողի կամ կատարողի լիազորություններից: Ծառայողը սույն մասով սահմանված հանձնարարականներ (հրամաններ, կարգադրություններ, ցուցումներ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել «Հանրային ծառայության մասին» օրենքով:

Հոդված 26.Ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը

1. Ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար:

2. Ծառայողի օրինական պահանջները, չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 27.Ծառայողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ

1. Ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

2. Ծառայողը, օրենքին համապատասխան, պատասխանատվություն է կրում իր կատարած իրավախախտումների համար:

3. Ծառայողի կողմից անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ ներքին վերահսկողությունն իրականացվում է օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով Ծառայության իրավասու կառուցվածքային ստորաբաժանման կամ վերադաս ղեկավարների կողմից:

Գ Լ ՈՒ Խ  10

ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ  ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
 


 


Հոդված 28. Ծառայողի սոցիալական եւ այլ երաշխիքները

1. Ծառայողի վարձատրության, պարգեւատրումների եւ դրամական օգնության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Ծառայողի կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ծառայողի համար նախատեսվում են նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սոցիալական երաշխիքները:

Հոդված 29. Ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

1. Ծառայողները ենթակա են կյանքի պարտադիր պետական ապահովագրման՝ համապատասխան բյուջետային միջոցների հաշվին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաեւ հաշմանդամ դարձած ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:

3. Ապահովագրության եւ ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

Հոդված 30. Ծառայողի համազգեստը, վկայականը եւ անձնական պաշտպանության միջոցները

1. Ծառայողին տրվում է համազգեստ:

2. Ծառայողին տրվում է սահմանված ձեւի վկայական:

3. Ծառայողն ունի ծառայողական զենք, հատուկ միջոցներ եւ անձնական պաշտպանության միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Ծառայողին ծառայողական զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Ծառայողական զենքը պահելու եւ կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

5. Ծառայողի հատուկ միջոցները եւ անձնական պաշտպանության միջոցները պահելու եւ կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Ծառայողի անձնական պաշտպանության եւ հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  11

ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Հոդված 31. Ծառայողի աշխատաժամանակի տեւողությունը

1.Ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2.Ծառայությունը կազմակերպվում է շուրջօրյա` Ծառայության ստորաբաժանումներից նշանակված կարգախմբերի միջոցով հերթափոխի սկզբունքով:

3. Ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝ Ծառայությունում արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ այլ անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:

4. Ծառայողի հանգստի ժամանակը, արձակուրդի տեսակները, գործուղումը, դրանց տրամադրման կարգը եւ առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
 
 

ԳԼՈՒԽ 12

ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
 


 


Հոդված 32. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի գործադրման հիմքերը, պայմանները եւ սահմանները

1. Ծառայողը, որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ (հարկադրանք), հատուկ միջոցներ եւ զենք` սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար եւ եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել.

2. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման ընտրությունը կատարելիս Ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտողի անձից:

3. Ծառայողները պարտավոր են անցնել հատուկ ուսուցում, ինչպես նաեւ անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող  ստուգումներ:

4. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելիս Ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն՝ բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման դեպքում անմիջապես զեկուցել վերադասության կարգով, իսկ դրանց գործադրման հետեւանքով տուժածների առկայության դեպքում՝ անհապաղ հայտնել ոստիկանությանը:

8. Արգելվում է զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցողների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ Ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի, ինչպես նաեւ  մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

9. Անձնական պաշտպանության ապահովման համար Ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, հակագազ եւ անձնական պաշտպանության այլ միջոցներ:

10. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի կամ զենքի գործադրումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Հոդված 33. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը

1. Իրավախախտումները կանխելու, դեպքի վայրից իրավախախտների հեռանալու հնարավորությունը սահմանափակելու եւ վերջիններիս ոստիկանություն ներկայացնելու, Ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դրանց կատարմանը խոչընդոտելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով Ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (հարկադրանք):

2. Ծառայողն իրավունք ունի իր տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրելու`

1) Ծառայողի կամ այլ անձանց վրա պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող հարձակումը խափանելիս.

2) Ծառայության կողմից հuկվող պետական անտառի, անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, շինությունների, կառույցների եւ տրանսպորտային միջոցների վրա հարձակումը խափանելիս.

3) Ծառայողի նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս, կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

4) իրավախախտման պահին հայտնաբերված եւ փախուստի փորձ կատարող անձանց դեպքի վայրից հեռանալու հնարավորությունը սահմանափակելու.

5) երբ հիմքեր կան ենթադրելու, որ պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ.

6) իրավախախտում կատարելու կամ կատարելու փորձ անելու համար դեպքի վայրից հեռանալու հնարավորությունը սահմանափակված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս եւ ոստիկանություն հանձնելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ Ծառայողին.

7)  պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում Ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:

3. Ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել`

1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում,

2) մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային սարքեր` սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 2-րդ մասի 3-4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում,

4) արգելանքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-7-րդ  կետերով նախատեսված դեպքերում,

5) մարդկանց եւ տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

4. Արգելվում է Ծառայության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:

Հոդված 34. Զենքի գործադրման դեպքերն ու կարգը

1. Ծառայողի կողմից զենք կարող է գործադրվել հետեւյալ դեպքերում.

1) Ծառայողի վրա կատարվող զինված կամ խմբակային հարձակումը հետ մղելիս, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաեւ նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

2) Ծառայության կողմից վերահսկվող պետական անտառի, անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, շենքերի, շինությունների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.

3) Շրջակա միջավայրի պահպանության եւ անտառային տնտեսության դեմ  իրավախախտման փորձ կատարելու պահին հայտնաբերված եւ զինված դիմադրություն ցույց տվող անձանց արգելանքի վերցնելիս:

2. Ծառայողն իրավունք ունի զենք գործադրել`

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում անձանց կյանքի ու առողջության համար եւ չի ենթարկվում Ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) իր կամ այլ մարդկանց կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:

3. Ծառայողն իրավունք ունի մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու` սույն հոդվածով նախատեսված հիմքերը: Մինչեւ զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է:

4. Ծառայողներին զենք հատկացնելը ու հաշվառելն իրականացվում են «Զենքի շրջանառության կարգավորման  մասին» օրենքով սահմանված կարգով:

5. Ծառայողների կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը հաստատում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 13.  ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 35. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց  հետո Ծառայության կանոնադրությունը, Ծառայության հաստիքացուցակը եւ Ծառայողների թվաքանակը ենթակա են հաստատման մեկամսյա ժամկետում,

իսկ Ծառայողների պաշտոնների անվանացանկը եւ պաշտոնների անձնագրերն ենթակա են հաստատման՝ երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայանտառ», «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր», «Արփի լիճ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Սեւան» ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պահպանություն իրականացնող աշխատողները շարունակում են պաշտոնավարել որպես Ծառայության ժամանակավոր պաշտոնակատարներ:

4. Ծառայողները սույն օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքում նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

5.Սույն օրենքով սահմանված այլ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐ ԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ՀՀ անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 21-րդ հոդվածի համաձայն՝ անտառային տնտեսություն վարող անձինք եւ անտառօգտագործողները իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից եւ օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից եւ անտառային օրենսդրության խախտումներից:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»օրենքի 23-րդ հոդվածի համաձայն բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների պարտականություններն են ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի եւ կանոնների պահանջների կատարումը, կանխել բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանված ռեժիմը խախտող ցանկացած գործողություն:

Ներկայումս  պետական անտառների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է պահպանություն իրականացնող աշխատակիցների միջոցով, որոնք ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն եւ լիազորություններ (ծառայողական զենք կրելու իրավունք), աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա եւ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով (09:00-18:00), ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը: Իրավախախտներն օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառխախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին:

Գործող  Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ անտառների պահպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը: Միեւնույն ժամանակ, անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Մինչդեռ, անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայել օրենսդրական կարգավորումները եւ ապահովել միասնական մոտեցում  պետական անտառների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցում:

Նախագիծը շրջանառվելուց առաջ ուսումնասիրվել եւ գույքագրվել են պետական անտառների, անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքներում իրավախախտումների տեսակները, դրանց կատարման ժամանակահատվածներն, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարությունից, Դատախազությունից, ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնից ստացված տեղեկությունները եւ միջազգային կազմակերպությունների կողմից անտառների պահպանության վերաբերյալ  ներկայացված խնդիրները:

Վերլուծության արդյունքներով պարզ է դառնում,  որ պետական անտառների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողություն հնարավոր չէ ապահովել  ներկայիս պահպանություն իրականացնող աշխատակիցների սակավ թվակազմով, քանի որ ծառայողների խնդիրը ոչ միայն oրենuդրությամբ սահմանված իրավասության սահմաններում օրենսդրության խախտումների հայտնաբերման, այլեւ կանխման, կանխարգելման ապահովումն է, որը հնարավոր է իրականացնել  միայն շուրջօրյա հերթապահության պարագայում եւ անհրաժեշտ գործիքակազմի միջոցով:

 Ուստի, նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից  ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն՝ «Հայանտառ»ՊՈԱԿ-ի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարող  ընդհանուր ծառայության միջոցով՝ 24 ժամ աշխատաժամանակի տեւողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը եւ կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Շրջակա  միջավայրի  պահպանության  ծառայության   մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծով առաջարկվում են  պետական անտառների, անտառային հողերի  եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնելու նպատակով ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն՝ «Հայանտառ»ՊՈԱԿ-ի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարման միջոցով:

Միաժամանակ Շրջակա միջավայրի պահպանության  ծառայության  ստեղծման անհրաժեշտությունն ամրագրված է նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»թիվ 1902-Լ որոշման N 1  հավելվածով  հաստատված        ծրագրի «Շրջակա միջավայրի նախարարություն»բաժնի 3-րդ նպատակի 7-րդ` «Անտառային կոմիտեում անտառների պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացում»միջոցառմանը համաձայն, ըստ որի  նախատեսվում է ստեղծել շուրջօրյա հսկողություն իրականացնող Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն:

«Հանրային ծառայության մասին»օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով, որով պայմանավորված շրջանառության մեջ է դրվել «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին»օրենքի նախագիծը, որպես պետական ծառայության առանձին տեսակ:

Միաժամանակ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի կողմից մշակվել են եւ շրջանառության մեջ են դրվելու նախագծից  բխող երկու տասնյակից ավելի ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր, որոնք վերանայելու եւ խմբագրելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ, ուստի նախատեսվել է հրատապության ռեժիմով նշված նախագծին ընթացք տալ:

Նախագծով առաջարկվող կարգավորումներն են.

1) Նախագծով Անտառային կոմիտեն անվանափոխվում է Շրջակա միջավայրի պահպանության ծառայության.

2) տարանջատվում է անտառների պահպանության եւ պաշտպանության գործառույթները՝ Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի պետական անտառների եւ անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների  պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման եւ օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումն, իսկ պաշտպանության գործառույթը իրականացնում է «Հայանտառ»պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

3) կարգավորվում են անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող Ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

4) ծառայողին իրավունք է վերապահվում Ծառայության ընթացքում արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով  կազմելու վարչական իրավախախատման արձանագրություններ եւ հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախատման դեպքերով՝  համապատասխան լիազոր մարմնին հաղորդում  ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

5) Ծառայության հսկողության շրջանակներում հայտնաբերված եւ արձանագրված  վարչական իրավախախտումների դեպքերով վարույթի իրականացման շրջանակներում պատասխանատվության միջոցի նշանակման մասին որոշման կայացումը:

6) պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 24/7 ռեժիմով  ապահովումը.

7) oրենuդրությամբ սահմանված իրավասության սահմաններում Օրենսդրության իրավախախտումների  հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովումը.

8) իրավախախտումները կանխելու, դեպքի վայրից իրավախախտների հեռանալու հնարավորությունը սահմանափակելու եւ վերջիններիս ոստիկանություն ներկայացնելու, Ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դրանց կատարմանը խոչընդոտելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով Ծառայողի՝ իրավախախտների նկատմամբ ֆիզիկական ուժ (հարկադրանք) եւ զենքի գործադրելը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայության կարգավիճակը, ինչպես նաեւ պետական անտառների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները:

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին»օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ ծառայողներին 16 % տոկոս պարգեւատրման ֆոնդ նախատեսելու պարագայում Ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 298 մլն դրամ գումար, իսկ ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար, որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը՝ միջազգային ծրագրերի միջոցով: ՀՀ պետական բյուջեով նախկինում հատկացված 1 մլրդ 403 մլն դրամը («Հայանտառ»ՊՈԱԿ - 506 հաստիք՝ 823 մլն 932 հազ. եւ ԲՀՊՏ- 345 հաստիք՝ 578 մլն 418 հազ.) Ծառայության ստեղծմամբ ՀՀ պետական բյուջեով չի նախատեսվի: Տեղեկացվում է նաեւ, որ ԲՀՊՏ-ների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից նաեւ ստանում են ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար եւ Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգեւավճար՝ 244 մլն 620 հազ դրամ, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեից Անտառային կոմիտեի պահպանման ծախսերի գծով 2023թ. պետական բյուջեով նախատեսված է 295.7 մլն դրամ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի «Շրջակա միջավայրի նախարարություն»բաժնի 3-րդ նպատակի 7-րդ` «Անտառային կոմիտեում անտառների պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացում»միջոցառման համաձայն նախատեսվում է ստեղծել շուրջօրյա հսկողություն իրականացնող Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»եւ «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի նախագծի  ընդունման կապակցությամբ ծառայողներին 16 % տոկոս պարգեւատրման ֆոնդ նախատեսելու պարագայում Ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 298 մլն դրամ գումար, իսկ ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար, որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը՝ միջազգային ծրագրերի միջոցով: ՀՀ պետական բյուջեով նախկինում հատկացված 1 մլրդ 403 մլն դրամը («Հայանտառ»ՊՈԱԿ - 506 հաստիք՝ 823 մլն 932 հազ. եւ ԲՀՊՏ- 345 հաստիք՝ 578 մլն 418 հազ.) Ծառայության ստեղծմամբ ՀՀ պետական բյուջեով չի նախատեսվի: Տեղեկացվում է նաեւ, որ ԲՀՊՏ-ների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից նաեւ ստանում են ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար եւ Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգեւավճար՝ 244 մլն 620 հազ դրամ, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեից Անտառային կոմիտեի պահպանման ծախսերի գծով 2023թ. պետական բյուջեով նախատեսված է 295.7 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն