Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-765-14.12.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6-ը դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նշված անձանց նկատմամբ տուգանք կիրառվել չի կարող:»:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի հաշվումը

Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը հաշվվում է տարիներով, ամիսներով կամ օրերով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 97.2.-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւհիսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 97.3.-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 182-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 182. Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը

Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւհիսնապատիկի չափով: »:

Հոդված 7. Օրենսգրքի 206.5.-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 206.5. Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ կատարմանը խոչընդոտելը

Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականություննների կատարմանը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի երրորդ պարբերությունից հանել «(բացառությամբ վարչական կալանքի)» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 299-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 299. Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումը

Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին: »:

Հոդված 10. Օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայից հանել «վարչական կալանքի, ուղղիչ աշխատանքների կամ» բառերը:

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 30-րդ եւ 31-րդ գլուխները, 30-րդ, 31-րդ, 53.1.-րդ, 172-րդ, 206.1.-րդ, 206.4.-րդ, 206.6.-րդ եւ 206.7.-րդ հոդվածները, 23-րդ հոդվածի 2-րդ եւ 296-րդ հոդվածի 2-րդ մասերը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերը:

Հոդված 12. Սույն օ րենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության ընդունումը պայմանավորված է նշված օրենսդրական ակտերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ եւ 32-րդ հոդվածների դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ` դրանց անմիջականգործողությամբ :

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածը չի նախատեսում դրույթ որով հնարավոր է անձին ազատությունից զրկել զանցանք կատարելու համար: Այսինքն`վարչականկալանքը որպես վարչական տույժի միջոց կիրառելը հակասահմանադրական է:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածն արգելում է անձի հարկադիր աշխատանքը:

Բացի այդ, օրենսդրական նախագծերով նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները համապատասխանում են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին: