Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-656-28.08.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 36-րդ կետից հետո լրացնել նոր՝ 37-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«37) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատում՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետեւանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործության արժեքային գնահատում:».

2. 36-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի հաստատումը.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հետո լրացնել  նոր՝ 2.1 կետով  հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի մշակումը.».

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր  շինարարական աղբի տեղափոխման (այդ թվում՝ տեղադրման) նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:».

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «:» կենտադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, եւ լրացնել նոր՝ 12-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«12) հատուցել  սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1 կետով սահմանված կարգով գնահատված վնասը:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: