Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6381-12.07.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբեի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.1-ին հոդվածի 7-րդ մասից հետո լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19.1 հոդվածի՝

1) 12-րդ մասում (քաղաքացիական) բառից հետո լրացնել հետո լրացնել «եւ ծառայողական» բառը,

2) նույն կետի (գ) կետից հետո լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
(դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով):

Հոդված 3. Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել 12.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«12.1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով) բազային տուրքի չափով»:

Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածի 22-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«22. Օտարերկրյա քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր եւ փամփուշտներ ձեռք բերելու (5 oր գործողության ժամկետով)՝
 
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար  բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի համար  բազային տուրքի տասնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար  բազային տուրքի 20-ապատիկի չափով
դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար  բազային տուրքի 25-ապատիկի չափով
ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար  բազային տուրքի հնգապատիկի չափով
զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար  բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 5. Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել նոր 25-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«25. Զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ՝  բազային տուրքի եռապատիկի չափով»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: