Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-622-21.06.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 11-րդ հոդվածի՝

1. 4-րդ մասի երկրորդ նախադասության «Ներհամայնքային» բառից հետո լրացնել «(բացառությամբ բազմաբնակավայր համայնքների)» բառերը, իսկ «միջմարզային եւ ներմարզային» բառերը փոխարինել «միջմարզային, ներմարզային եւ բազմաբնակավայր համայնքների» բառերով:

2. 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«12. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն), իսկ մրցութային  եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքում սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվել տվյալ երթուղիները սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

3.12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12.1-րդ մաս՝

«12.1.Գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձը վերանայվում է ավագանու որոշմամբ:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: