Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-603-29.05.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով՝ «12.1) անկախ կյանքի ծառայություն՝  ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.»,

3) 1-ին մասի 18-րդ կետում «աջակցող միջոցի տրամադրման» բառերից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերը,

4) ) 1-ին մասի 19-րդ կետում  եւ 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետում «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո լրացնել «եւ վերանորոգման» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ տարեկան ծրագրերին»  բառերը  փոխարինել «ծրագրին» բառով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝

1) բ. ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

2) դ. ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու եւ դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը եւ պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի եւ դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների եւ դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը,»,

3) ե. ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

4) է. ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետում «եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը եւ» բառերով,

2) 5-րդ կետում հանել «ցուցումների» բառը եւ «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերը.

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «եւ տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:

2) 4-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ է մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով:

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Վերակառուցման ժամանակացույցը եւ պայմանները հաստատում է կառավարությունը: »:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում եւ 7-րդ մասում «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասում հանել «ստեղծման եւ» բառերը, նույն հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ մասով՝ «3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցվել նաեւ «Սոցիալական աջակցության մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ պատվիրակման միջոցով:»:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 3.1-ին մասում «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 13. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: