Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-590-23.05.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի ապրիլի 9-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ մասին

Հայ-չեխական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջեւ բարեկամության եւ բազմաթիվ մշակութային առնչությունների վրա, ինչը լավ հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: Ավանդական համագործակցություն է ընթանում երկու երկրների կառավարությունների միջեւ:

Հայաստանի եւ Չեխիայի միջեւ երկկողմ հարաբերություններն արդյունավետ զարգանում են Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր:  Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու Չեխիայի հետ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական,  մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Ակտիվացել են քաղաքական երկխոսությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, միջխորհրդարանական հարաբերությունները, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Հայ-չեխական համագործակցությունն արդյունավետ զարգացման ներուժ ունի նաեւ ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Համաձայնագրի վավերացումը կնպաստի ռազմատեխնիկական ոլորտում Կողմերի միջեւ ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Դրա վավերացմամբ Կողմերն ընդլայնում եւ ամրապնդում են համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական ոլորտներում:

Ելնելով վերոհիշյալից՝ 2019թ. ապրիլի 9-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չեխիայի Հանրապետության Կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ           ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չեխիայի Հանրապետության Կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. ապրիլի 9-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող՝ Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից

2019թ. մայիսի 27-ին չեխական կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ              ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ գտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում եւս Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                 ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ  ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ  ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն՝ Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետք է աջակցություն ցուցաբերեն ռազմատեխնիկական բնագավառում հայկական եւ չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների հետ համագործակցությանը՝ հետեւյալ ուղղություններով:

- ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, շահագործում, նորոգում, արդիականացում եւ տեխնիկական սպասարկում,

- ռազմական նշանակության արտադրատեսակների եւ արտադրանքի հետազոտում եւ մշակում,

- լիցենզավորված արտադրության կազմակերպում, մյուս Կողմին մատակարարման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի որակի նկատմամբ հսկողության ապահովում,

- ուսումնական հաստատություններում մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները եւ հնարավորությունները,

- ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսեւորում:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, մասնավորապես՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ, որոնց չափը գնահատելի չէ:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ  պաշտպանության նախարար
Ս. Պապիկյանին
ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության
27.12.2022 թվականի թիվ ՊՆ/510/6290-2022 գրության

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ 2019 թվականի ապրիլի 9-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ  ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ / Գ. Սանոսյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ  ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2019 թվականի ապրիլի 9-ին ստորագրված համաձայնագրի  (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացման նպատակահարմարության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ երկկողմ ռազմական համագործակցությունը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության մասին» 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված համաձայնագրով, որը նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության եւ թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաեւ արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը:

Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում  ռազմատեխնիկական ոլորտում Կողմերի միջեւ ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման եւ  խորացման համար: Դրա վավերացմամբ Կողմերն ընդունում եւ ամրապնդում են համագործակցությունը ռազմական եւ տնտեսական ոլորտներում:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները եւ հնարավորությունները, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսեւորում:

Համաձայնագրի դրույթների  իրագործման նպատակով նախատեսվում է, որ Կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը եւ աշխատանքների կարգը կսահմանեն Կողմերի լիազոր մարմինները:

Համաձայնագրի դրույթները նախատեսում են, որ Համաձայնագրի կիրառման ընթացքում առաջացած տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների եւ խորհրդակցությունների միջոցով:

Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին եւ դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը եւ փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը  նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ  ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2019 թվականի ապրիլի 9-ին ստորագրված համաձայնագրի  վավերացումը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ      Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
 

Գրություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Կարծիքներ