Armenian ARMSCII Armenian
Կ-588-17.05.2023-ԱՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի 7.9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «պաշտոնաթող Հանրապետության նախագահը» բառերից հետո լրացնել «պաշտոնաթող վարչապետը,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում են վարչապետի որոշմամբ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կարող են օգտվել նաեւ սույն հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի դրույթը տարածվում է 2018 թվականից հետո պաշտոնաթող դարձած վարչապետների վրա: