Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5812-05.05.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «մասնագիտացված ստորաբաժանման» բառերը փոխարինել «լիազորություն ունեցող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում, 7-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում, 8-րդ հոդվածի 9-րդ մասում, 11-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 22-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառից հետո լրացնել «իրավասու» բառը:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.».

2) 4-րդ կետում առաջին «իր համապատասխան ծառայողների» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու ծառայողների» բառերով, իսկ երկրորդ «իր համապատասխան ծառայողների» բառերը՝ «նրանց» բառով.

3) 6-րդ կետում «մշակում» բառը փոխարինել «կիրառում» բառով, իսկ «նախատեսված» բառից հետո լրացնել «եւ ներքին գործերի նախարարի կողմից սահմանված» բառերը, ինչպես նաեւ «իր համապատասխան» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու» բառերով.

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: