Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-563-18.04.2023-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի» մասին համաձայնագրով կարգավորվում են Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրասիական զարգացման բանկի մասնակցության իր մասնաբաժնի՝ ՀՀ-ին փոխանցման եւ Հայաստանի Հանրապետության կողմից վերջինիս ընդունման հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես, սահմանվում են մասնակցության մասնաբաժնի դիմաց ռուսական կողմի օգտին հայկական կողմից վճարման իրականացման կարգը եւ ժամանակացույցը: Հստակեցվում է պարտավորությունները չկատարելու դեպքում իրականացված վճարի վերադարձման եւ մասնակցության մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը հետ փոխանցելու կարգը:

Հաշվի առնելով վերոգրյալը 2023 թվականի մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մնացական Սաֆարյան


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրի՝ (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի մարտի 24-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2023թ. մարտի 30-ի դրությամբ ռուսական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մնացական Սաֆարյան


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայանգիրը ենթակա կլինի վավերացման:


ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրով (Հոդված 3, կետ 1) ՀՀ կառավարությունը 2024-2027թթ. ընթացքում պարտավորվում է Ռուսաստանի Դաշնությունից գնված բաժնետոմսերի դիմաց յուրաքանչյուր տարի վճարել 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի: Ելնելով վերոգրյալից՝ վերջինիս ընդունումը 2024թ.-ից սկսած ՀՀ կառավարության համար կհանգեցնի ֆինանսական պարտավորությունների ստանձնման:

Միաժամանակ վերոնշյալ համաձայնագիրը եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:


ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


 

ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Հովհաննիսյանին

ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին

Ի կատարումն ՀՀ վարչապետի 28.03.2023թ.
թիվ 02/06.5/10563-2023 հանձնարարականի


Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ նախատեսված դրույթը Հայաստանի Հանրապետության համար կարող է առաջացնել գույքային պարտավորություններ:

Հարգանքով` Գ. Սանոսյան
 
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարար Վահե Հովհաննիսյանին
Հարգելի պարոն Հովհաննիսյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 28.03.2023 թվականի թիվ 02/06.5/10563-2023 գրության՝Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագրի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չունի:
 

Հարգանքով՝ Մարտին Գալստյան


Տեղեկանք-հիմնավորում
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Գրություն