Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5101-10.02.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» բառերով,

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո` 2 ամսվա ընթացքում: