Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-734-04.11.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 հունիսի 2000 թվականի, ՀՕ-60, այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Հրամանը կամ հանձնարարագիրը համարվում են խիստ հաշվառված փաստաթղթեր, որոնք գրանցվում են ստուգման իրավասություն ունեցող համապատասխան մարմնի ստուգման ակտերի գրանցամատյանում: Հրամանի կամ հանձնարարագրի վերեւի աջ անկյունում պետք է նշվի այդ գրանցամատյանի էջի եւ տողի հերթական համարը: Հակառակ դեպքում հրամանը կամ հանձնարարագիրը չունի իրավականուժ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնե լհետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Ստուգման ակտերի ձեւերը եւ լրացման կարգը սահմանում է ստուգման իրավասություն ունեցող համապատասխան մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «ա», «բ», «գ», «զ», «է», «»ը, «թ» եւ«ժ» կետերի սկիզբը լրացնել «ստուգման օրերի ընթացքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի սկիզբը լրացնել «ստուգումներն ավարտվելուց մեկ օր հետո» բառերով:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «է» կետը «ստուգման ընթացքում» բառերից հետո լրացնել «` 3 աշխատանքային օրում, » բառակապակցությամբ:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի «պետական բյուջեի միջոցների հաշվին` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում» բառերը փոխարինել «ստուգումն իրականացնող մարմնի հաշվին` նրա կողմից սահմանած կարգով» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: