Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4667-12.12.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը՝

ա. որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ կամ

բ. որի ծառայությունը (լիազորությունները) դադարեցվել են «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքերով.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասն «զբաղեցրած» բառից առաջ լրացնել «, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1)  3.1-ին մասում «5-12-րդ» բառերը փոխարինել «5-12.1-ին» բառերով,

2) 4-րդ եւ 11-րդ մասերում «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում՝ «8-12-րդ» բառերը փոխարինել «8-12.1-ին» բառերով:

Հոդված 5. Օրենքի հավելված 1-ի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.

«15.1) Արտաքին հետախուզության ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն»:

Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: