Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4665-12.12.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «զինված ստորաբաժանումներում,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունում,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ե» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) արտաքին հետախուզության ծառայության պետը՝ արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին՝ երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: