Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4424-25.11.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է ոստիկանությունում ծառայության հիմնական սկզբունքները, ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը եւ ծառայության պայմանները, ծառայության հետ կապված՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը՝

1) 1-ին մասից հանել «հատուկ» բառը:

2) 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «Կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում, 5.1-ին հոդվածի 3-րդ մասում, 11-րդ հոդվածի 6-րդ մասում, 13-րդ հոդվածի 10-րդ մասում, 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունում, 27-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 43-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում, 47-րդ հոդվածի 3-րդ մասում, 54-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերում եւ 55-րդ հոդվածում «Ոստիկանության պետը» եւ «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լիազոր մարմնի ղեկավարը» եւ «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «Ոստիկանության կողմից» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի կողմից» բառերով, իսկ «քաղաքացիները» բառերից հետո լրացնել «, որոնք սովորում են ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով»:

Հոդված 5. Օրենքի ամբողջ տեքստում «Ոստիկանության ուսումնական հաստատություն» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետից «այդ թվում՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ,» եւ «այդ թվում՝ մարզային վարչության պետ,» բառերը հանել.

2) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական ծառայության հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, դատախազության պաշտոնների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնների եւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոնների (այդ թվում ինքնավար պաշտոնների) միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:».

3) 5-րդ մասը «ցմահ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

4) 8-րդ մասը «հիմքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի ընթացքում» բառերը:

Հոդված 8. Օրենքի 5.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության բարձրագույն կոչումները, բացառությամբ ոստիկանության զորքերի հրամանատարի, շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում ոստիկանության բարձրագույն կոչում շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Վարչապետը առաջարկություն կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ կամ Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է սույն հոդվածի 2-3-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մաս.

«9. Վարչապետի կողմից ոստիկանության բարձրագույն կոչում շնորհվելու դեպքում Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը պետք է պարունակի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները:»:

Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանությունում կամ սույն մասում նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների եւ դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը՝

ա) 1-ին կետում ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի» բառերով.

բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) համապատասխանում է ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության եւ առողջական վիճակի հետ կապված պահանջներին:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Առանձին պաշտոններում ոստիկանությունում ծառայության անցնելու համար Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ:».

3) 3-րդ մասում «մասնագիտական,» բառը հանել, իսկ «Կառավարությունը:» բառից հետո լրացնել «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված կոնկրետ պաշտոնի անձնագրով:» նախադասությունը:

4) 4-րդ մասը՝

ա) 2-րդ կետի «քաղաքացիական կամ այլ ծառայությունում» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ եւ 3.4-րդ կետերով.

«3.1) որը կատարել է դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարք, եւ նրա նկատմամբ առկա է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

3.2) որը նախկինում հանրային ծառայության պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքում, եթե նման տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.

3.3) որը տառապում է ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող՝ Կառավարության կողմից սահմանված հիվանդությամբ.

3.4) որը օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.».

5) 6-րդ մասում «փաստաթղթերի ցանկը» բառերից հետո լրացնել «, թեկնածուների ընտրության» բառերը:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «պետական դրոշի» բառերը փոխարինել «դրոշի» բառով:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածը՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության պետին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալն է:».

2) 4-րդ մասի 2-րդ նախադասությունը հանել .

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ոստիկանության գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) եւ պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ ավագ եւ միջին պաշտոնների խմբերի ծառայողներին՝ Ոստիկանության պետը:».

4) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5.1-ին մասով.

«5.1. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում՝ բացառությամբ ոստիկանության, ոստիկանության ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) եւ պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:».

5) 9-րդ մասում «մասերով» բառից հետո լրացնել «նախատեսված պայմանների հաշվառմամբ՝ սույն օրենքի 13.1-ին հոդվածով» բառերը:

Հոդված 13. Օրենքի 13.1-ին հոդվածը՝

1) 1-ին մասում «վարչապետի» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Ոստիկանության պետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:».

3) 2-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) 8-րդ մասում.

ա. հանել «Ոստիկանության պետի տեղակալներ եւ » բառերը,

բ. 1-ին եւ 2-րդ կետերից հանել «Ոստիկանության պետի տեղակալներ կամ » բառերը:

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի՝

ա. 2-րդ պարբերությունում «(բարոյական)» բառը հանել.

բ. 4-րդ պարբերության «վերջին մեկ տարին» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով.

2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասում՝

ա. «մասնագիտական կամ» բառերից հետո «Կառավարության կողմից» բառերը փոխարինել «տվյալ պաշտոնի անձնագրով» բառերով.

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ կետեր.

«1.1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները.

1.2) այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները.».

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետ.

«2.1) սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին պարբերությամբ նախատեսված անձինք.».

դ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող եւ առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները:».

4) 7-րդ մասում «Կառավարության կողմից» բառերը փոխարինել «Պաշտոնի անձնագրով» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ մաս.

«9.2. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով պաշտոնի է նշանակվում ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողը:».

6) 10-րդ մասի՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ ազգային անվտանգության մարմինների համակարգերի զինծառայողները, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում՝ ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, ինչպես նաեւ վերջին 5 տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում նշանակումից հետո ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում:».

բ. 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

գ. 4-րդ պարբերությունում «կասեցվելու» բառը փոխարինել «դադարեցվելու» բառով, իսկ «կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին» բառերը հանել.

7) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «Կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, 22-րդ հոդվածում, 41-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 48-րդ հոդվածի 1-ին մասում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով» բառերով:

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում «Ոստիկանության պետի նորմատիվ» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «Կարգապահական խախտման՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում» բառերը փոխարինել «Սույն օրենքի 42.1-ին հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում» բառերով.

2) 3-րդ մասի 1-ին նախադասությունում «կոպիտ» բառից հետո լրացնել «կամ պարբերաբար կատարված» բառերը.

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝

«11) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի պահանջները խախտելը:»:

Հոդված 19. Օրենքում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 42.1-ին հոդված.

«Հոդված 42.1. Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

1. Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելը.

2) սույն օրենքով կամ ոստիկանության գործառույթները կարգավորող այլ օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

3) ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները խախտելը.

4) սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները խախտելը:»:

Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի՝

1) 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը:».

2) 4-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը վերապահվում է Լիազոր մարմնի ղեկավարին, իսկ ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը՝ Ոստիկանության պետին:»:

Հոդված 21. Օրենքի 45-րդ հոդվածը՝

1) 1-ին մասը՝

ա. լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1-ին կետով.

«1.1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.»,

բ. 2-րդ կետում «, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը հանել,

գ. 9-րդ կետում «, այդ թվում՝ դատարանի դատավճռով ոչ ռեաբիլիտացնող հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու» բառերը հանել,

դ. լրացնել հետեւյալ խմբագրությամբ 9.1-ին կետով,

«9.1) դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.».

2) 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «(պաշտոնատար անձը)» բառերը.

4) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ մասով.

«3. Ոստիկանության ծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 9.1-ին կետերով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում ոստիկանությունում ծառայության ստաժի մեջ չեն հաշվարկվում պաշտոնավարումը կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ:»:

Հոդված 22. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «(պաշտոնատար անձը)» բառերը:

Հոդված 23. Օրենքի 47-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ վարչապետի կողմից՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում՝ Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ եւ Լիազոր մարմնի միջնորդությամբ:».

2) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայությունը շարունակել մինչեւ 65 տարին լրանալը:»:

Հոդված 24. Օրենքի 49-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ» բառերը հանել, իսկ «2-3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերով» բառերով.

2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաեւ սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով պաշտոնից ազատված՝ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողները:».

3) 5-րդ մասում «Կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 25. Օրենքի 54-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 54. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը ».

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի գործունեության նպատակներն ու խնդիրները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:»:

3) 3-րդ մասում «Ոստիկանության պետը» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 26. Օրենքի 55-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «Ոստիկանական» բառից հետո լրացնել «նախնական եւ» բառերը.

2) 5-րդ մասում «ոստիկանության կադրային ստորաբաժանման» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով.

3) 10-րդ մասում «հաստատությունում» բառից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերը, իսկ «Ոստիկանության պետը շնորհում» բառերը փոխարինել «շնորհվում» բառով:

Հոդված 27. Օրենքի 56-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 28. Օրենքի 57-րդ հոդվածում «Ոստիկանության պետը» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 29. Օրենքի 58-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 58. Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող եւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք »,

2) 1-ին պարբերությունում «տեխնիկական սպասարկում իրականացնող» բառերից հետո լրացնել «եւ քաղաքացիական աշխատանք կատարող» բառերը:

Հոդված 30. Օրենքի 60.14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն:»:

Հոդված 31. Օրենքի 60.15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) 22-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.»:

Հոդված 32. Oրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22) Սույն օրենքի 60.14-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված վերապատրաստումը չանցնելը:»:

Հոդված 33. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ոստիկանության նոր կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ եւ չորրորդ մասերի, 30-32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը, իսկ 3-րդ, 5-րդ, 8-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ, 20-րդ, 23-րդ եւ 28-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում Ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն մասի ուժի մեջ մտնելուց հետո Ոստիկանության պետը եւ նրա տեղակալները համարվում են իրենց պաշտոններում պարտականությունները ժամանակավոր կատարողներ եւ շարունակում են պաշտոնավարել մինչեւ այդ պաշտոններում նշանակումներ կատարելը:

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Բժշկական օգնության եւ սպասարկման հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրը:

4. Հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը Ներքին գործերի նախարարի ներկայացմամբ, սույն մասի ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, հաստատում է այն պաշտոնների ցանկը (որոնք ներառված չեն ոստիկանության հաստիքացուցակում), որոնց վրա, Ներքին գործերի նախարարության կազմավորման գործընթացի կազմակերպմամբ պայմանավորված, տարածվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի պահանջները: Այդ ցանկում ներառված պաշտոն զբաղեցնող անձինք համապատասխանաբար համարվում են ոստիկանության ծառայող եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայող: Նախարարության կազմավորման ավարտից հետո, Ներքին գործերի նախարարի ներկայացմաբ Հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը դադարեցնում է իրավական ակտի գործողությունը:  


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն