Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3851-04.10.2022,11.11.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «110.3 -րդ եւ 110.4 -րդ հոդվածներով».

«Հոդված 110.3 . Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը

1. Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը, իրացումը, տնօրինումը, օգտագործումը, պահպանումը, տեղափոխումը, փորձարկումը, ստացումը կամ այլ կերպ գործածումը բացառությամբ՝ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Հոդված 110.4 . Մեկուսացված համակարգում եւ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության համար մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահանջները խախտելը, կամ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման կարգը խախտելը կամ մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

2. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունն առանց լիցենզիայի իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2381 -րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածում «Բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով, «եւ 110» բառերը փոխարինել «,110, 110.3 եւ 110.4 » բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները եւ տարածքային պետական տեսուչները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները եւ տարածքային մարմնի ղեկավարները» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: