Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-419-28.10.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 5-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 26-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «նշանակումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների,» բառերը փոխարինել «նշանակումն» բառով.

2) 3-րդ մասում «, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների» բառերը հանել.

3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասում «պաշտպանության նախարարի հրամանով» բառերը փոխարինել «կառավարության որոշմամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 28-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ կետը եւ 12-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 29-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում եւ 2-րդ մասում «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների» բառերը հանել.

2) 4-րդ մասում «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զինծառայողների, որոնք զորակոչի միջոցով ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը` անկախ պարտադիր զինվորական ծառայության ծառայած ժամկետից» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «տարի» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար՝ 5 տարի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագիր կնքած զինծառայողների» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու եւ (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով:»:

ՀՈԴՎԱԾ 10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները շարունակում են իրենց ծառայությունը՝ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելուց հետո հաշվարկված պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասով սահմանված պատվովճարի գումարն իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների, տնօրինելու իրավունքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պատվովճար ստացած քաղաքացիների վրա՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղություններով չօգտագործված պատվովճարի գումարի մասով:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված պատվովճարը հաշվարկվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած եւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներին, որոնք պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասի իմաստով զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում զինծառայողի ծնողը, կինը եւ երեխան: Սույն մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկամսյա ժամկետում ապահովում է համապատասխան շահառուներին պատվովճարի հաշվարկման գործընթացը՝ պատվովճարի գումարը շահառուների հաշվին փոխանցելու միջոցով:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված, ինչպես նաեւ սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) ներդրվեց Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման համաձայն՝ 35.000-45.000 դրամ չափով), ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում եւ ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում (ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն՝ 5 մլն դրամ չափով): Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Պաշտպան հայրենյաց» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաեւ կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ: Ընդ որում, գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվող կարգի փոխարեն գործընթացը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ: Միաժամանակ, նախկին ծրագրով զինվորական ծառայություն անցնող եւ անցած զինծառայողների (նախկին զինծառայողների) համար, ծրագրի դադարեցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել օրենքով եւ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն հաշվարկվող պատվովճարի գումարի տնօրինման իրավունքը սահմանել այդ անձանց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 16.12.2017թ. N 1675-Ն եւ 12.04.2018թ. N 456-Ն որոշումները, փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման մեջ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով եւ կարգով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 1-ին ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի աստիճանաբար անցման, պարտադիր զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, զինծառայողների աշխատավարձերի եւ այլ վճարների բարձրացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.1 ենթակետի պահանջների կատարման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ առաջիկա երեք տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն