Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-062-25.07.2003-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 15-րդ հոդվածի՝

ա) վերնագրից հանել «քաղաքացիական գործեր քննող դատարանին» բառերը.

բ) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1.Քաղաքացիական բոլոր գործերը ենթակա են առաջին ատյանի դատարանի քննությանը, բացառությամբ տնտեսական դատարանին ընդդատյա գործերի (16-րդ հոդված):»։

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածի վերնագրում «գործերով» բառը փոխարինել «գործեր քննող» բառերով։

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել 551 -րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 551 . Փաստաթղթերից օգտվելը

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործում առկա փաստաթղթերին, ինչպես նաեւ վերցնել դրանց պատճենները, լուսապատճենները, դրանցից կատարել քաղվածքներ, ստանալ իրենց համար հասկանալի լեզվով փաստաթղթերից կատարված թարգմանությունների տեքստերը:»։

Հոդված 4. Օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասի չորրորդ պարբերության մեջ՝ «օրենքները» բառից հետո, լրացնել հետեւյալ բառերը՝

«,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը»։

Հոդված 5. Օրենսգրքի 138-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վճռի հրապարակման ենթակա եզրափակիչ մասը եւ վճռի բնագիրը կազմում եւ ստորագրում է դատական նիստը նախագահողը:»։

Հոդված 6. Օրենսգրքի 218-րդ հոդվածի երկրորդ մասի 4)-րդ կետում՝ «օրենքները» բառից հետո, լրացնել հետեւյալ բառերը՝

«,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը»։

Հոդված 7. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-3-րդ կետերը՝ «օրենքը,» բառից հետո, լրացնել հետեւյալ բառերով՝

« Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ այլ իրավական ակտը,»։

Հոդված 8. Օրենսգրքի 238-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետում՝ «օրենքները» բառից հետո, լրացնել հետեւյալ բառերը.

«,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը»։

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել Հինգերորդ1 եւ Հինգերորդ2 բաժիններով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀԻՆԳԵՐՈՐԴ 1 ԲԱԺԻՆ

ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

Հոդված 2411 . Նոր հանգամանքներով վճիռների եւ որոշումների վերանայման հիմքերը

1. Նոր Հանգամանքներով վճիռների եւ որոշումների վերանայման համար հիմք են՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի (իրավունքների) խախտման հանգամանքը։

2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, տնտեսական դատարանի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռները եւ որոշումները։

Հոդված 2412 . Նոր հանգամանքներով վճիռների եւ որոշումների վերանայման համար դիմելը

Նոր հանգամանքներով վճիռները եւ որոշումները վերանայվում են սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված անձանց, ինչպես նաեւ գործին մասնակցող անձանց դիմումների հիման վրա։

Հոդված 2413 . Դիմում ներկայացնելու ժամկետը

1. Նոր հանգամանքներով վճիռները եւ որոշումները վերանայելու դիմումները ներկայացվում են համապատասխան հանգամանքներն առաջանալու օրվանից երեք ամսվա ժամկետում։

2. Սույն օրենսգրքի 2411 -րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ եռամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

Սույն օրենսգրքի 2411 -րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով, այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից։

Հոդված 2414 . Դիմումը ներկայացնելու կարգը

1. Դիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 2417 -րդ հոդվածով իրավասու դատարան։

2. Դիմումին կցվում են նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաեւ այլ լրացուցիչ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել։ Դիմումին կցվում է նաեւ վճռի կամ որոշման վերանայման հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող ապացույցը։

3. Դիմումը ներկայացնող անձը դրա պատճենը՝ նոր հանգամանքը հաստատող ապացույցի (ապացույցների) պատճենների հետ, պատշաճ ձեւով ուղարկում է գործին մասնակցող անձանց։

Հոդված 2415 . Դիմումի բովանդակությունը

Նոր հանգամանքներով վճիռը կամ որոշումը վերանայելու դիմումը պետք է պարունակի՝

1) դատարանի անվանումը, որին դիմումը հասցեագրվում է.

2) վճռի կամ որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, որը ենթակա է վերանայման.

3) վճռի կամ որոշման վերանայման հիմք հանդիսացած նոր հանգամանքի շարադրանքը.

4) դիմումով ներկայացվող պահանջը՝ ըստ համապատասխան նոր հանգամանքի.

5) դիմողի անունը (անվանումը).

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը։

Հոդված 2416 . Վճռի կամ որոշման վերանայման վարույթ հարուցելը

1. Դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, համապատասխան դատարանը որոշում է կայացնում վճռի կամ որոշման վերանայման վարույթ հարուցելու մասին, որի պատճենը պատշաճ ձեւով ուղարկվում է գործին մասնակցող անձանց։

2. Վճռի կամ որոշման վերանայման վերաբերյալ դիմումը կարող է մերժվել , եթե՝

1) դիմումի մեջ նշված վճիռը կամ որոշումը չի կայացրել այն դատարանը, որին հասցեագրվել է դիմումը.

2) դիմումը ներկայացվել է դրա համար նախատեսված ժամկետի խախտումով եւ դիմողը միջնորդություն չի ներկայացրել այն վերականգնելու մասին.

3) վճիռը կամ որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, եւ դատարանը լրացուցիչ պարզել է, որ այդպիսի հանգամանք չկա։

Հոդված 2417 . Նոր հանգամանքներով վճիռները եւ որոշումները վերանայելու իրավասություն ունեցող դատարանները

Նոր հանգամանքներով վճիռները եւ որոշումները վերանայելու իրավասություն ունի համապատասխան վճիռը կամ որոշումը կայացրած դատարանը։

Վերոնշված դրույթին համապատասխան՝

1) առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը նոր հանգամանքներով վերանայում է վճիռը կամ որոշումը կայացրած առաջին ատյանի դատարանը.

2) վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով փոփոխվել է առաջին ատյանի դատարանի վճիռը կամ որոշումը, կամ կայացվել է նոր վճիռ կամ որոշում, նոր հանգամանքներով վերանայում է վերաքննիչ դատարանը.

3) տնտեսական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը նոր հանգամանքներով վերանայում է տնտեսական դատարանը.

4) վճռաբեկ դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որը կայացվել է առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի կամ տնտեսական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ որոշման վերաբերյալ, նոր հանգամանքներով վերանայում է վճռաբեկ դատարանը։

Հոդված 241 8 . Վճռի կամ որոշման վերանայման ժամկետը

Նոր հանգամանքներով վճիռը կամ որոշումը ենթակա է վերանայման համապատասխան դատարանի կողմից վերանայման վարույթ հարուցելու օրվանից մեկամսյա ժամկետում։

Հոդված 241 9 . Վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները

Նոր հանգամանքներով վճիռը, որոշումը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է՝

1) նախորդ վճիռը կամ որոշումը թողնել ուժի մեջ, դիմումը՝ առանց բավարարման.

2) փոփոխել վճիռը կամ որոշումն ամբողջությամբ կամ մի մասով եւ գործը կարճել ամբողջությամբ կամ մի մասով.

3) բեկանել վճիռը կամ որոշումը եւ կայացնել նոր վճիռ կամ որոշում։

Հոդված 241 10 . Վերանայման կանոնները

Նոր հանգամանքների հետեւանքով վճիռը կամ որոշումը վերանայելու համար գործը քննության նախապատրաստելու, վերանայելու, դրա արդյունքում վճիռ կամ որոշում կայացնելու, դրա պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու, նոր վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու եւ այն բողոքարկելու նկատմամբ գործում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները։

«ՀԻՆԳԵՐՈՐԴ2 ԲԱԺԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

Հոդված 24111 . Միջազգային դատարան դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր անձ, որը գտնում է, որ իրեն վերաբերող քաղաքացիական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իր իրավունքը (իրավունքները), Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող եւ քաղաքացիական գործեր քննելու իրավասություն ունեցող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի։

2. Սույն օրենսգրքի իմաստով՝ վերջնական դատական որոշում է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի կայացրած եւ սույն օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումը։

3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ համապատասխան միջազգային դատարանի հիմնադիր պայմանագրով կամ նրա լիազորությունները սահմանող այլ միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային դատարանի կանոնակարգեր) սահմանված պահից։

4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով։

Հոդված 24112 . Միջազգային դատարան դիմելու կարգը

1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով։

2. Վճռաբեկ դատարանը եւ տվյալ գործով վճիռ կամ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության մյուս դատարանները միջազգային դատարան դիմած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում են տվյալ գործին առնչվող փաստաթղթերը, դրանց պատճենները։

Հոդված 24113 . Միջազգային դատարանին աջակցելու՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պարտականությունը

1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ ապացույցներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի կողմից ուղարկված հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում եւ անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերն այդ դատարանին է ներկայացնում 15 օրվա ժամկետում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ։

2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը միջազգային դատարանին աջակցում է տվյալ գործով այդ դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար՝ ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված դատական սխալները բացահայտելու եւ խաթարված արդարադատությունը վերականգնելու անհրաժեշտությունից։

Հոդված 24114 . Միջազգային դատարանի որոշման հիման վրա գործի վերանայումը

Միջազգային դատարանի որոշման հիման վրա, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վերջնական դատական որոշման առնչությամբ, միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը տվյալ գործը վերանայում է սույն օրենսգրքի Հինգերորդ1 բաժնի կանոններին համապատասխան:»։

Հոդված 10. ՈՒժը կորցրած ճանաչել օրենսգրքի 247-րդ հոդվածը:
 

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել Վեցերորդ1 բաժնով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ՎԵՑԵՐՈՐԴ1 ԲԱԺԻՆ.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՄԻՋԱԶԱԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հոդված 2471 . Միջպետական հարաբերություններում քաղաքացիական գործերով իրավական օգնության կարգը

1. Հայաստանի Հանրապետության դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաեւ դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների եւ այլ փաստաթղթերի հանձնումը եւ սույն օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը, ինչպես նաեւ՝ օտարերկրյա պետությունների իրավասու դատարանների հարցումներով Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

2. Օտարերկրյա պետության իրավասու դատարանի հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կիրառում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով։

3. Օտարերկրյա պետության դատարանի հարցումների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ եթե դա չի հակասում սույն օրենսգրքին եւ քաղաքացիական դատավարության նորմեր պարունակող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին։

4. Օտարերկրյա պետության դատարանի հարուցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ։

Հոդված 2472 . Իրավական օգնության հարցերով հաղորդակցության կարգը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով քաղաքացիական գործերով դատարաններին առնչվող փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցերով հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված լինելու դեպքում՝ դիվանագիտական ուղիներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատարանների եւ օտարերկրյա պետության դատարանների միջեւ անմիջական հաղորդակցության միջոցով։

2. Եթե հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, ապա վերջինս օտարերկրյա պետության դատարանից ստացված հարցումն անհապաղ ուղարկում է Հայաստանի Հանրապետության այն դատարանին, որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրավասու է իրականացնելու համապատասխան դատավարական գործողությունը, անկախ այն հանգամանքից, հարցման մեջ ճիշտ է նշված այդ դատարանը, թե ոչ։

3. Եթե իրավական օգնության մասին հարցումը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատարանը, օտարերկրյա պետություն ուղարկելու համար, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզում է հարցման համապատասխանությունը տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգին եւ ներկայացվող պահանջներին, որից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացնում է օտարերկրյա պետության իրավասու մարմնին։

Եթե պարզվի, որ հարցումը կազմված է թերություններով, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանին առաջարկում է վերացնել դրանք, որից հետո հարցումն ուղարկում է օտարերկրյա պետության իրավասու մարմնին։

4. Այն դեպքում, երբ իրավական օգնությունն իրականացվում է դիվանագիտական ուղիներով կամ Հայաստանի Հանրապետության դատարանի եւ օտարերկրյա պետության դատարանի միջեւ անմիջական հաղորդակցության միջոցով, ապա օտարերկրյա պետության դատարանի հարցումն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, եթե հարցման կատարումը չի մտնում իր իրավասության մեջ, այն վերահասցեագրում է սույն օրենսգրքով իրավասու դատարանին։

5. Դիվանագիտական ուղիներով կամ դատարանների միջեւ անմիջական հաղորդակցության միջոցով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու հարցումների կատարման մասին Հայաստանի Հանրապետության դատարանները յուրաքանչյուր հարցման կապակցությամբ ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, նշելով հարցման կազմման (ստացման) տարին, ամիսը եւ ամսաթիվը, հարցումը կազմած դատարանի անվանումը, հարցման համառոտ բովանդակությունը, հարցումը կատարած դատարանի անվանումը, կատարման համառոտ բովանդակությունը։

Հոդված 2473 . Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը

1. Եթե օտարերկրյա պետության դատարանի կողմից ներկայացրած քաղաքացիական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցման կատարման պարտավորությունը բխում է տվյալ պետության հետ կնքած Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետեւյալ կանոնները՝

ա) եթե հարցման մեջ նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է այն կազմվել եւ ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով.

բ) եթե հարցման մեջ նշվում են տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին՝ միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, բայց հարցումն առավել լրիվ եւ արագ կատարելու հնարավորություն են տալիս.

գ) եթե հարցման մեջ նշում չկա տվյալ պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող որեւէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցում կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաեւ տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող համապատասխան մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթների կիրառումը, որոնք լրացնում են այն պայմանագրին, որով դատարանը ղեկավարվում է։

Հոդված 2474 . Միջազգային պայմանագրից բխող հարցման կատարումը մերժելը

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու դատարանի կողմից ներկայացրած հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով։

Ընդ որում, եթե հարցումը ներկայացվել է այն օտարերկրյա պետության իրավասու դատարանի կողմից, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է մեկից ավելի միջազգային պայմանագրերով, ապա հարցման կատարումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե՝ ա) մերժման հիմք հանդիսացող հանգամանքը (պայմանը) նախատեսված է բոլոր միջազգային պայմանագրերով, անկախ նրանից՝ հարցումը կազմվել եւ ներկայացվել է մերժման հիմք հանդիսացած հանգամանքը (պայմանը) նախատեսող, թե այլ միջազգային պայմանագրին համապատասխան.

բ) հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը։

Հոդված 2475 . Անձանց ներկայանալը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող եւ օտարերկրյա պետություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատարան կանչված եւ ներկայացած քաղաքացիական գործով վկան, փորձագետը կամ մասնագետը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում օգտվում է սույն օրենսգրքով վկայի, փորձագետի կամ մասնագետի համար սահմանված իրավունքներից։

Այդ անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրավախախտումներ թույլ տալու դեպքում ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության այն ծավալով եւ չափով, ինչը թույլատրվում է համապատասխան միջազգային պայմանագրով։

2. Սույն հոդվածի առաջին մասի կանոնները տարածվում են նաեւ օտարերկրյա քաղաքացիներ համարվող եւ Հայաստանի Հանրապետության դատարան ներկայացած եւ տվյալ քաղաքացիական գործով քաղաքացիական հայցվորի ու քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների կարգավիճակ ունեցող անձանց վրա։

Հոդված 2476 . Օտարերկրյա պետությունների դատարանների որոշումները ճանաչելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների միջնորդ դատարանների վճիռները եւ որոշումները (այսուհետ՝ դատական որոշումներ), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հայաստանի Հանրապետությունում կատարման ենթակա միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի դատական որոշումները նույնպես ենթակա են ճանաչման, եթե տվյալ միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի վերաբերյալ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

2. Օտարերկրյա պետությունների դատական որոշումները Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու են՝

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը, եթե ճանաչման ենթակա դատական որոշումը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական որոշումը կայացրել է օտարերկրյա պետության վերաքննիչ դատարանը, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերի.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, որի իրավասության մեջ մտնող տարածքում պետք է կատարվի դատական որոշումը, եթե վերջինս կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի դատարանը կամ միջնորդ դատարանը, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերի.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական որոշումն առնչվում է տնտեսական վեճերի լուծմանը եւ այն կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը կամ միջնորդ դատարանը։

Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ գործող միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի դատական որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարելու համար տվյալ արբիտրաժի կամ միջնորդ դատարանի վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան ենթակա են ճանաչման, ապա ճանաչման վերաբերյալ որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը։

3. Ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության կամ միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի (այսուհետ՝ օտարերկրյա դատարանի) դատական որոշումը՝ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավասությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության դատարաններին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։

4. Եթե օտարերկրյա դատարանի դատական որոշումը ճանաչելու նպատակով անմիջականորեն հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության որեւէ դատարան, ապա վերջինս պարտավոր է՝

1) դրա ճանաչման վերաբերյալ որոշում կայացնել, եթե սույն հոդվածի երկրորդ մասի կանոններին համապատասխան՝ ինքն այդ հարցում իրավասու է.

2) օտարերկրյա դատարանի դատական որոշումը վերահասցեագրել սույն հոդվածի երկրորդ մասով իրավասու դատարան։

4. Օտարերկրյա դատարանի դատական որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը եռօրյա ժամկետում ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ ուղարկելով որոշման պատճենը։

Հոդված 2477 . Օտարերկրյա դատարանի դատական որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու պայմանները

1. Օտարերկրյա դատարանի դատական որոշումը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա դատարանի դատական որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով։

Համապատասխան միջազգային պայմանագրի պահանջները պահպանած լինելու եւ ճանաչումը մերժելու՝ տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա դատարանի դատական որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին։

2. Օտարերկրյա դատարանի դատական որոշումը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կայացրած որոշումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։»։

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։