Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-710-05.10.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի (01.04.2000թ, N ՀՕ - 40), այսուհետ օրենք, Հոդված 3-ի 1-ին մասում 240210 000 11 եւ 2402 90 000 11 ապրանքային ծածկագրերով նախատեսված «սիգարներ՝ ծխախոտ պարունակող եւ սիգարներ այլ» ապրանքների համար նախատեսված «1500000 եւ 1100000» վճարների չափը համապատասխանաբար փոխել «500000 եւ 335000» վճարների չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումառաջարկվող փոփոխություններըայս բնագավառում գործող տնտեսվարող սյուբեկտներին կբերի օրինական դաշտ, ինչը իր հերթին կնպաստի այդ ապրանքատեսակների բարձրակարգ, որակյալ եւ սերտի ֆիկացված տեսակների ներմուծմանը Հայաստանի Հանրապետություն: