Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3762-20.09.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք)՝

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 95.6-րդ հոդվածով.

«Հոդված 95.6. Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքների իրականացումը

1. Օտարերկրյա Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքների, ներառյալ օդալուսանկարահանման իրականացումը առաջացնում է

տուգանքի նշանակում օտարերկրյա Ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաեւ իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների եւ նյութերի բռնագրավում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է

տուգանքի նշանակում օտարերկրյա Ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ինչպես նաեւ իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների եւ նյութերի բռնագրավում:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների եւ մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքների իրականացումը առաջացնում է

տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ինչպես նաեւ իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների եւ նյութերի բռնագրավում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է

տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաեւ իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների եւ նյութերի բռնագրավում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 24410 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24410 . Գեոդեզիայի եւ քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Գեոդեզիայի եւ քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 951-րդ, 952-րդ, 954-րդ, 955-րդ եւ 95.6-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածի

1. Վերջին պարբերության «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2. Վերջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«գեոդեզիայի եւ քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ սույն օրենսգրքի 95.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: