Պ-3394 -14.07.2022-ՊԻ-011
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Կուսակցության անվանումը չի կարող պարունակել անձնանուն կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ/կամ դրանց հոլովաձեւեր: »
Հոդված 2. Եզրափակից մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի կարգավորումները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված կուսակցությունների վրա: