Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-257-10.05.2022,04.07.2022-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «սահմանված կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի պատվերի ձեւավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների պատվերի ձեւավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգի համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի 1432-Ն որոշմամբ հաստատված է «Մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի եւ բժշկական արտադրատեսակների պատվերի ձեւավորման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգը», որի ընդունման իրավական հիմքերը բացակայում են: Բացի այդ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն բարեգործական եւ մարդասիրական ծրագրերի շրջանակներում չգրանցված դեղեր կարող են ներմուծվող՝ Լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, սակայն հստակեցված չէ համաձայնեցման կարգը սահմանող իրավասու մարմինը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի նպատակն է ապահովել մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող չգրանցված դեղերի շրջանառության լիարժեք կարգավորում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների եւ իրավաբանական վարչությունների կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որեւէ փաստաթղթից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ