Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2783-27.05.2022,04.07.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ կետով.

«8.1) բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգի սահմանումը.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմինը հաստատում է՝

1) բուսասանիտարական անձնագրի ձեւը եւ տրամադրման կարգը.

2) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը:»:

2. Լիազոր մարմինը իրականացնում է նաեւ այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված բուսասանիտարական անձնագրի ձեւը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում: