Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-060-25.07.2003-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման  մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել երկրորդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի գործունեությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռներին եւ որոշումներին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի

ա/ 4-րդ կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների եւ միջնորդ դատարանների քաղաքացիական եւ տնտեսական գործերով վճիռները եւ որոշումները, ինչպես նաեւ քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները՝ վնասի հատուցման եւ այլ գույքային բռնագանձումների մասով»:

բ/   հոդվածը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ/մասնակցությամբ/ գործող միջազգային դատարանի,  ինչպես նաեւ միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով վճիռները եւ որոշումները»:

Հոդված 3. Օրենքը լրացնել 31 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 31. Դատական ակտերի հարկադիր կատարման  մասին օրենսդրությունը

1. Դատական ակտերի հարկադիր կատարման  մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ կիրառվում են նաեւ այդ պայմանագրերի նորմերը:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Հոդված 4. Օրենքի  6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Երեխաներին կողմերից մեկին հանձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ տեսակցության հետ առընչվող կատարողական գործողություններն իրականացվում են խնամակալության եւ հոգեբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի  2-րդ եւ 3-րդ մասերում  «անձն է» բառերից հետո, լրացնել հետեւյալ բառերը. «Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, կամ օտարերկրյա պետությունը»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել 21 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«21.Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից:

Օտարերկրյա պետությունը կատարողական վարույթին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ ձեւով»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել 3 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Թարգմանիչ նշանակվում է հարկադիր կատարողի որոշմամբ»:

Հոդված 8. Օրենքը լրացնել 161–րդ  հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 161. Ընթերակաների մասնակցությունը կատարողական գործողություններին

1. Պարտապանի կամ այլ անձանց կողմից զբաղեցրած, պարտապանին կամ այլ անձանց պատկանող շենքերի եւ պահեստարանների բացման, զննության,  պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:
 
2. Այլ կատարողական գործողություններին ընթերականեր հրավիրվում են անհրաժեշտության դեպքում:»:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 4)-րդ կետով՝  հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ /մասնակցությամբ/ գործող միջազգային դատարանի  /արբիտրաժի/ դատական  վճիռների կամ որոշումների հիման վրա»:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել  3-րդ եւ 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների եւ որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը եւ որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը՝ վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած  Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:

4. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ /մասնակցությամբ/ գործող միջազգային դատարանի  հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ նրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի  դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը՝ իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռների եւ որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռը եւ որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա միջազգային արբիտրաժի կամ այլ  միջազգային միջնորդ դատարանի վճռի եւ որոշման կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է այդ վճիռը եւ որոշումը  Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 22. Դատական ակտի կատարման  հետաձգումը, տարաժամկետումը, կատարման եղանակի եւ կարգի փոփոխումը

1. Կատարողական թերթ տված դատարանը, հարկադիր կատարողի, պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով, իրավունք ունի հետաձգելու, տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակը եւ կարգը:

2. Դատարանը ստանալով պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումը, մինչեւ դրա ըստ էության քննությունը, անհապաղ տեղյակ է պահում հարկադիր կատարման ծառայությանը:

3. Դատական ակտի կատարումը հետաձգելու, տարժամկետելու, կատարման եղանակը եւ կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

4. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում եւ տեղյակ պահում կողմերին եւ հարկադիր կատարման ծառայությանը:

5. Դատարանի որոշումը  կարող է բողոքարկվել:

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարություն է վերցնում պարտապանից եւ 10 օրյա ժամկետում կատարում գույքագրում:»:

Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել 3)-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

« 3) սկսած կատարողական գործողությունները չեն ավարտվել:»:

Հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Անհրաժեշտության դեպքում մարզային բաժնի պետի միջնորդությամբ կատարողական գործողությունների կատարման ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 2 ամիս ժամկետով, վերադասության կարգով:»:

Հոդվածը լրացնել 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Բարդ եւ ծավալուն կատարողական վարույթների ընթացքը լուծելու համար մարզային բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել խումբ»:

Հոդվածում «մտնում» բառից հետո ավելացնել  «հետաձգման, կասեցման» բառերը:

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «չլինելու» բառից հետո ավելացնել   «կամ դրանց կատարման անհնարինության» բառերը:

Հոդված 17. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել 3-րդ կետով.

«3. դատարանը որոշում է կայացրել կատարողական գործողությունների հետաձգելու մասին:»:

Հոդված 18. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետը հանել, իսկ 2), 3), 4), 5), 6)  եւ 7)  թվերը փոխարինել համապատասխանաբար  1),  2), 3), 4), 5) եւ  6) թվերով:

Հոդված 19. Օրենքի 38-րդ հոդվածի 4)-րդ կետում «վերակազմակերպվել է» բառը փոխարինել «վերակազմակերպվում է» բառով:

Հոդվածը լրացնել 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«6. Դիմում է ներկայացվել դատարան հետաձգելու, տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակը եւ կարգը:»:

Հոդված 20. Օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասում «ներքին գործերի» բառերը փոխարինել  «ոստիկանության» բառով:

Հոդվածը լրացնել 3-րդ  եւ 4-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Հետախուզման հետ կապված ծախսերը պահանջատիրոջ համաձայնությամբ կատարվում է նրա միջոցներով հետագայում բռնագանձելով պարտապանից:

4. Պարտավորությունների կատարումն ապահովելու համար անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում Հանրապետության տարածքից պարտապանի հեռանալը /բացակայելը/ իրավասու մարմինների միջոցով արգելելու մասին»:

Հոդված 21. Օրենքի 41-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«1) Կատարվել է հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջները.»:

Հոդվածի առաջին մասի 2)-րդ կետում «կամ նրա» բառերը փոխարինել «եւ նրա» բառերով:

Հոդվածի 4)-րդ կետում «համար» բառից հետո ավելացնել «բացառությամբ հայցի ապահովման վերաբերյալ կատարողական վարույթներով» բառերը:

Հոդվածի առաջին մասը լրացնել 5)-րդ, 6)-րդ եւ 7)-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ՝

«5) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին:

6) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության դեպքում բռնագանձում է տարածվել պարտապանի աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա.

7) կատարողական թերթում սխալ է նշված պարտապանի հասցեն:»:

Հոդված 22. Օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 2)-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝
«2) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու կամ բռնագանձումից հրաժարվելու մասին»:

Հոդվածի առաջին մասի 4)  կետից հանել «եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին» նախադասությունը:

Հոդվածի առաջին մասի 8)-րդ կետում «սնանկ» բառից հետո ավելացնել «կամ լուծարվել է» բառերը:

Հոդվածը լրացնել 10)-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«10) Եթե հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է»:

Հոդվածի երրորդ մասը հանել:

Հոդված 23. Օրենքի 43-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«4. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը»:

Հոդված 24. Օրենքի 441-րդ հոդվածի 1)-ին կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1) առկա են սույն օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը»:

Հոդվածի 2)-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«2. դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին»:

Հոդվածի 3)-րդ եւ 4)-րդ կետերը հանել:

Հոդված 25. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ  մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Հարկադիր կատարողը արգելանք է դնում բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա՝ կատարողական թերթի պատճեն եւ իր որոշումն ուղարկելով նրանց»:

Հոդվածի 3-րդ մասը հանել, իսկ 4 եւ 5 թվերը փոխարինել 3 եւ 4 թվերով:

Հոդված 26. Օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Հարկադիր կատարողը արգելանք է դնում բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա՝ կատարողական թերթի պատճեն եւ  որոշումն ուղարկելով նրանց»:

Հոդվածի 3-րդ մասը հանել, իսկ 4 թիվը փոխարինել 3  թվով:

Հոդված 27. Օրենքի 50-րդ հոդվածը լրացնել երրորդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝
 
«3. Հարկադիր կատարողը գրավառուին ծանուցում է դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման եւ գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին: Եթե ծանուցումը ստանալուց հետո գրավառուն մեկ ամսվա ընթացքում չի դիմում դատարան իր իրավունքների իրականացման համար, ապա գրավադրված գույքի վրա բռնագանձումը կատարվում է ընդհանուր կարգով:»:

Հոդված 28. Օրենքի 52-րդ հոդվածում «պարտապանին» բառը փոխարինել «պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝» բառերով:

Հոդված 29. Օրենքի  54-րդ հոդվածի առաջին մասի 1 թիվը, երկրորդ եւ երրորդ մասերը հանել:

Հոդված 30.   Օրենքի 55-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված31. Օրենքի 62-րդ հոդվածի  երկրորդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերը եռակի չափով»:

Հոդվածը լրացնել երրորդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ոչ գույքային բնույթի վեճերի վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարումն անհնարին լինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական թերթը դատարան վերադարձնելու՝ կատարման կարգը եւ եղանակը փոփոխելու առաջարկությամբ»:

Հոդված 32. Օրենքի 64-րդ հոդվածի երկրորդ մասի «մասին» բառից հետո  պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «վտարման մասին պատշաճ ձեւով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար»:

Հոդված 33. Օրենքի 65-րդ հոդվածի երկրորդ մասում «մասին» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բնակեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:»:

Հոդվածի չորրորդ մասը հանել:

Հոդված 34.   Օրենքի 66-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում «դրա վրա արգելանք դնելու» բառերը փոխարինել «արգելադրման» բառով:

Հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն են՝

1) պարտապանի գույքի հայտնաբերման, արգելադրման, փոխադրման, գնահատման, պահատվության, հետախուզման, սակարկությունների կազմակերպման ու անցկացման, փորձագետի վճարման, փոստային եւ կապի միջոցների օգտագործման եւ կատարողական այլ գործողություններ կատարելու համար ծախսված միջոցները:

2) Հարկադիր կատարողի որոշմամբ, կատարողական գործողությունների կատարման, հարկադիր կատարողների նյութական խրախուսման եւ ծառայության զարգացման ծախսերը իրականացվում են  բռնագանձված գումարի 5%-ի չափով՝ պարտապանից գանձվող գումարի հաշվին:

Հոդված 35. Օրենքի 68-րդ հոդվածի վերնագրում «կատարման» բառից հետո ավելացնել «փաստացի» բառը:

Հոդվածը լրացնել 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սննանկության կամ լուծարման հիմքերով, ապա կատարողական ծախսերը, հարկադիր կատարողի որոշմամբ, բռնագանձվում է լուծարային հանձնաժողովից կամ սննանկության գործերով կառավարիչից՝ փաստացի կատարված կատարողական ծախսերին համապատասխան, իսկ սեփականատիրոջ փոփոխության դեպքում՝ նոր սեփականատիրոջից:»:

Հոդված 36. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 69. Բռնագանձված գումարի բաշխման կարգը

1. Գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը կատարում է հարկադիր կատարողը:

2.Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաեւ բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները բաշխվում են հետեւյալ հերթականությամբ.

- առաջին հերթին բավարարվում են դատական ծախսերը.

- երկրորդ հերթին բավարարվում են կատարողական ծախսերը.

- երրորդ հերթին մարվում են կատարման ընթացքում պարտապանի վրա դրված տուգանքները.

- չորրորդ հերթին բավարարվում են գրավ դրված գույքի արժեքից բռնագանձում կատարելու մասին գրավով ապահովված պահանջները.

- հինգերորդ հերթին բավարարվում են ալիմենտներ բռնագանձելու,  կյանքին, առողջությանը, ինչպես նաեւ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու մասին պահանջները:

- վեցերորդ հերթին բավարարվում են աշխատանքային պայմանագրով վարձատրությունների վճարման մասին պահանջները.

- յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

Միեւնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:

2. Պահանջատերերի բոլոր պահանջները բավարարելուց եւ կատարողական ծախսերը գանձելուց  հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:»:

Հոդված 37.    Օրենքի  70-րդ  եւ 70.1 հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 38. Օրենքի  72-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 72. Պատասխանատվությունը հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար

Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից առանց հարգելի պատճառների հարկադիր կատարողի որոշումը չկատարելու դեպքում հարկադիր կատարողը իր որոշմամբ քաղաքացիներին տուգանում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց՝ մինչեւ 200-ապատիկի չափով եւ նրանց համար նշանակում է կատարման նոր ժամկետ»:

Հոդված 39. Օրենքը լրացնել 72.1-ին հոդվածով շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 72.1. Պատասխանատվությունը կատարողական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների համար

1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ պարտապանի կողմից  սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու համար, հարկադիր կատարողը միջնորդություն է ներկայացնում դատարան մեղավոր անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի դեպքում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:»:

Հոդված 40. Օրենքի 74-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ դատական ակտերը կատարելիս՝ նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան չի նախատեսված»:

Հոդված 41. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 75-րդ հոդվածը:

Հոդված 42. Ուժը կորցրած ճանաչել 76-83 հոդվածները:

Հոդված 43. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: