Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6936-22.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի ապրիլի 3-ի թիվ ՀՕ-320) օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշումները,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Երեւանի քաղաքապետի որոշումներն կամ կարգադրությունները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումները կամ կարգադրությունները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: