Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6935-22.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-137-Ն) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքների կատարման» բառերից հետո լրացնել «, գույքի օգտագործման» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 9. Արժութային վերահսկողությունը եւ հսկողությունը

1. Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողությունն իրականացնում են արժութային վերահսկողության մարմինները, իսկ արժութային հսկողությունը՝ արժութային գործակալները:

Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողության մարմիններ են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերում նշված մարմինները:

Արժութային հսկողության գործակալներ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը: Արժութային հսկողության գործակալները հաշվետու են Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

2. Արժութային վերահսկողության մարմինները եւ արժութային հսկողության գործակալները իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն եւ հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ: Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացնելու կարգը եւ պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը տեղերում կամ հեռակա ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց՝ սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում չնշված անձանց կողմից սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Կենտրոնական բանկը սահմանում է արժութային գործարքների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի եւ վիճակագրության միասնական ձեւեր, ինչպես նաեւ դրանք վարելու եւ ներկայացնելու կարգն ու ժամկետները:»:

Հոդված 3 . Օրենքի 10-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «Մասնագիտացված անձանց» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց» բառերով, «առաջին անգամ խախտելու դեպքում» բառերի փոխարեն գրել «մեկ խախտման համար» բառերը, «նվազագույն» բառից առաջ լրացնել «խախտման գումարի կամ» բառերը.

բ) 2-րդ մասի «Մասնագիտացված անձանց» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց» բառերով, «երկրորդ անգամ խախտելու» բառերի փոխարեն գրել «երկու խախտման» բառերը.

գ) 3-րդ մասի «Մասնագիտացված անձի» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձի» բառերով.

դ) 6-րդ մասի 2-րդ պարբերության «եւ «բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասին»» բառերը փոխարինել ««, Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին»» բառերով:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: