Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-6934-22.09.2005-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի հունիսի 11-ի, թիվ ՀՕ-99-Ն) օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի «լիազորված պետական կառավարման մարմնին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ կենտրոնական բանկ)» բառերով, ինչպես նաեւ օրենքի ամբողջ տեքստում «լիազորված պետական կառավարման մարմին» բառերը փոխարինել «կենտրոնական բանկ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի յոթերորդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված պետական կառավարման մարմին շարունակական» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով Կենտրոնական բանկ» բառերով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝

ա) չորրորդ մասի երրորդ պարբերության «(հրամանով)» բառը հանել.

բ) հինգերորդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով.

գ) վեցերորդ մասի «ապահովագրական գործունեությունը կարգավորող եւ վերահսկողություն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով)» բառերով.

դ) ութերորդ մասի «որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

ե) իներորդ մասի «Որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով, իսկ «(հրամանով)» բառը հանել.

զ) 11 -րդ մասի «(հրաման ը )» բառը հանել:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում երկրորդ մասի երկրորդ պարբերության «լիազորված պետական կառավարման մարմինը կարող է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կիրառել սահմանված» բառերով:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում երկրորդ մասի «, լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածում

ա) առաջին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (տեքստում՝ լիազորված պետական կառավարման մարմին)» բառերը փոխարինել «կենտրոնական բանկը» բառերով.

բ) երկրորդ մասի «ա» կետի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով եւ այլ իրավական ակտերով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի «այդ օրենքով սահմանված լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենտրոնական բանկ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասից հանել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերը:

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասից հանել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածում՝

ա) առաջին մասից հանել «(հրամանով)» բառը.

բ) երկրորդ մասի «փաստաթղթային» բառը փոխարինել «հեռակա» բառով.

ա) երրորդ մասից հանել «(հրամանը)» բառը:

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածում՝

ա) առաջին մասից հանել «(հրամանով)» բառը.

բ) չորրորդ մասի «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «կենտրոնական բանկը» բառերով:

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 36. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության կասեցումը

1. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը`

ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կետերով, 11-րդ հոդվածի 10-րդ մասով, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով սահմանված պահանջներից որեւէ մեկը.

բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգի պահանջները.

գ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների չափի, ձեւավորման եւ հաշվարկման կարգի պահանջները.

դ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը իրականացրել է ապահովագրություն 25-րդ հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերի համաձայն չհիմնավորված սակագներով.

ե) լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

զ) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին կենտրոնական բանկին ժամանակին չհայտնելու դեպքում.

է) լիցենզավորված անձի կողմից պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում

ը) լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված ստուգումներին խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

թ) լիցենզավորված անձի կողմից՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում.

ժ) մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում` միայն այդ անձի մասով.

ժա) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

ժբ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ խախտման պատճառի վերացումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ երկու ամիս ժամանակով:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ժա» կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է Կենտրոնական բանկի որոշմամբ:

6. Սույն հոդվածի 1-ին մասի «ժա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայում նշված ժամկետում տարեկան պետական տուրքը չվճարելու օրվանից:

7. Կենտրոնական բանկն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն:

Լիցենզավորման հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում եւ համապատասխան եզրակացություն է կայացնում օրենքով եւ հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:»:

Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 37. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կամ դրանից հետո մինչեւ լիցենզիա ստանալու պահը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).

բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է լիցենզիայի գործողության կասեցման, բացառությամբ եթե դադարեցման հարցի քննարկման ժամանակ կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացվել են.

գ) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

դ) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետեւանքով պատճառվել է ծանր վնաս.

ե) լիցենզավորված անձի կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.

զ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Կենտրոնական բանկի՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից::

4.Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետեւանքով ուղղակի վնաս կհասցվի պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ կենտրոնական բանկի որոշմամբ պետք է սահմանվեն նաեւ լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցնելու հետեւանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետեւանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետեւանքների վերացման ժամկետ:»:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: