Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6933-22.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության (2000 թվականի հուլիսի 6-ի թիվ ՀՕ-82) օրենքի 1-ին հոդվածի «ե» կետի «արժեթղթերի հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը, ինչպես նաեւ» բառերը հանել, իսկ «նրա» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի 1-ին պարբերության «բ» ենթակետի, 4-րդ պարբերության եւ 20-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով.

բ) 21-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկ նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել «՝ առանց պետական լիազորված մարմնում գրանցում ստանալու» բառերով:

Հոդված 4 . Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«2. Բանկերին, վարկային կազմակերպություններին բրոքերներին եւ դիլերներին արգելվում է արժեթուղթ ձեռք բերելու (պահպանելու) նպատակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն որեւէ անձի վարկ կամ այլ փոխառություն տրամադրել կամ սպասարկել, միջնորդել նման վարկի տրամադրման կամ սպասարկման համար՝ ի խախտումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:»:

Հոդված 5. Օրենքի XII գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 132-րդ հոդվածում ՝

ա) վերնագրի «տույժերի» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցների» բառերը.

բ) 1-ին կետի «տույժեր» բառի փոխարինել «պատասխանատվության միջոցներ» բառերով.

գ) 2-րդ մասի «հաշվետվական» բառը փոխարինել «հեռակա» բառով.

դ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը եւ ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով եւ պայմաններով:»:

Հոդված 7. Օրենքի 133-րդ հոդվածում ՝

ա) վերնագրում եւ տեքստում «հաշվետվական վերահսկողություն» բառերը փոխարինել «հեռակա վերահսկողություն» բառերով .

բ) 3-րդ կետի առաջին պարբերության «եւ կարգադրում՝ ուղղել եւ հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «՝թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական» բառերով:

գ) 3-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ» բառերը:

Հոդված 8. Օրենքի 134-րդ հոդվածի 2-րդ կետի «եւ կարգադրում ուղղել եւ/կամ հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «՝ հանձնարարելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնել եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել»:

Հոդված 9. Օրենքի 135-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. ՝

«Հոդված 135. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը

1. Օրենքով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները՝

ա) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու եւ (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ (այսուհետ նաեւ՝ նախազգուշացում),

բ) տուգանք,

գ) լիցենզիայի գործողության կասեցում,

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար նախազգուշացման հետ միաժամանակ կիրառել նաեւ (կամ) տուգանք:

2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 136-րդ հոդվածում ՝

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Լսումներն իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա կողմից լիազորված մեկ կամ մի քանի պաշտոնատար անձինք կամ նրա կողմից ձեւավորված հանձնաժողովը:».

բ) 7-րդ կետի «հրապարակման» բառը փոխարինել «ընդունման» բառով.

գ) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 14-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Կենտրոնական բանկի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցները», 1-ին պարագրաֆի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Պատասխանատվության միջոցները» :

Հոդված 12. Օրենքի 137-րդ հոդվածում ՝

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Նախազգուշացումը».

բ) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Որեւէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի եւ դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է, նախնական ծանուցմամբ եւ լսման հնարավորության ընձեռմամբ, տալ նախազգուշացում:».

գ) 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի «կարգադրություն» բառը դրա բոլոր հոլովումներով փոխարինել «նախազգուշացում» բառով՝ դրա համապատասխան հոլովումներով:

Հոդված 13. Օրենքի 138-րդ հոդվածում ՝

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 138. Տուգանքի կիրառումը»

բ) 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Որեւէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի եւ դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառել սույն հոդվածով նախատեսված տուգանքները:».

գ) 1-ին կետի 2-րդ նախադասության «տույժերի» բառը փոխարինել «տուգանքների» բառով.

դ) 2-րդ կետի «վարչական տույժ» բառերը փոխարինել «վարչական տուգանքի» բառով.

ե) 4-րդ կետի «Տույժի» բառը փոխարինել «Տուգանքի» բառով.

զ) 5-րդ կետի «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով:

Հոդված 14. Օրենքի 140-րդ հոդվածի 1-ին կետի «տույժերից» բառը փոխարինել «տուգանքների» բառով, 4-րդ կետի առաջին նախադասության «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով, նույն կետի երկրորդ նախադասությունից հանել «կամ այլ տույժերը» բառերը:

Հոդված 15. Օրենքի 141-րդ հոդվածից հանել առաջին «վարչական» բառը:

Հոդված 16. Օրենքի ամբողջ տեքստում «Հանձնաժողով» բառը եւ դրա հոլովումները փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով՝ համապատասխան հոլովումներով:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից :