Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6933-22.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության (2000 թվականի հուլիսի 6-ի թիվ ՀՕ-82) օրենքի 1-ին հոդվածի «ե» կետի «արժեթղթերի հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը, ինչպես նաեւ» բառերը հանել, իսկ «նրա» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով :

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում ՝

ա) 1-ին կետի 1-ին պարբերության «բ» ենթակետի, 4-րդ պարբերության եւ 20-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով.

բ) 21-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկ նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել «՝ առանց պետական լիա՟զորված մարմնում գրանցում ստանալու» բառերով :

Հոդված 4 . Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«2. Բանկերին, վարկային կազմակերպություններին բրոքերներին եւ դիլերներին արգելվում է արժեթուղթ ձեռք բերելու (պահպանելու) նպա՟տակով ուղղակիորեն կամ անուղղա՟կիորեն որեւէ անձի վարկ կամ այլ փո՟խա՟ռություն տրա՟մադրել կամ սպասարկել, միջնորդել նման վարկի տրամադրման կամ սպա՟սարկման համար՝ ի խախտումն Հայաստանի Հանրապե՟տության կենտրոնական բան՟կի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված նորմատիվ իրա՟վա՟կան ակտերով սահման՟ված պահանջների:»:

Հոդված 5. Օրենքի XII գլուխն ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 6. Օրենքի 132-րդ հոդվածում ՝

ա. վերնագրի «տույժերի» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցների» բառերը.

բ. 1-ին կետի «տույժեր» բառի փոխարինել «պատասխանատվության միջոցներ» բառերով.

գ. 2-րդ մասի «հաշվետվական» բառը փոխարինել «հեռակա» բառով.

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը եւ ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով եւ պայմաններով:»:

Հոդված 7. Օրենքի 133-րդ հոդվածում ՝

ա) վերնագրում եւ տեքստում «հաշվետվական վերահսկողություն» բառերը փոխարինել «հեռակա վերահսկողություն» բառերով .

բ) 3-րդ կետի առաջին պարբերության «եւ կարգադրում՝ ուղղել եւ հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «՝թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական» բառերով:

գ) 3-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ» բառերը:

Հոդված 8. Օրենքի 134-րդ հոդվածի 2-րդ կետի «եւ կարգադրում ուղղել եւ/կամ հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «՝ հանձնարարելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնել եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել» :

Հոդված 9. Օրենքի 135-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ ՝

«Հոդված 135. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը

1. Օրենքով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները՝

ա. նախազգուշացում՝ խախտումն ուղղելու եւ (կամ) հետա՟գայում բացառելու հանձնարա՟րությամբ (այ՟սուհետ նաեւ՝ նախազգուշացում),

բ. տուգանք,

գ. լիցենզիայի գործողության կասեցում,

դ. լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքան՟չյուր խախտման համար նախա՟զգուշացման հետ միաժամանակ կիրառել նաեւ (կամ) տուգանք:

2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 136-րդ հոդվածում ՝

ա. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Լսումներն իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա կողմից լիազորված մեկ կամ մի քանի պաշտոնատար անձինք կամ նրա կողմից ձեւավորված հանձնաժողովը:».

բ. 7-րդ կետի «հրապարակման» բառը փոխարինել «ընդունման» բառով.

գ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 14-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Կենտրոնական բանկի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցները», 1-ին պարագրաֆի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Պատասխանատվության միջոցները» :

Հոդված 12. Օրենքի 137-րդ հոդվածում ՝

ա. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Նախազգուշացումը».

բ. 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Որեւէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կար՟գավորող այլ օրենքի եւ դրանց համապատասխան ընդունված որո՟շումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտ՟ման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է, նախնական ծա՟նուց՟մամբ եւ լսման հնարավորության ընձեռմամբ, տալ նախազգուշացում:».

գ. 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի «կարգադրություն» բառը դրա բոլոր հոլովումներով փոխարինել «նախազգուշացում» բառով՝ դրա համապատասխան հոլովումներով:

Հոդված 13. Օրենքի 138-րդ հոդվածում ՝

ա. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 138. Տուգանքի կիրառումը»

բ. 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Որեւէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կար՟գավորող այլ օրենքի եւ դրանց համապատասխան ընդունված որո՟շումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտ՟ման, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառել սույն հոդվածով նախատեսված տուգանքները:».

գ. 1-ին կետի 2-րդ նախադասության «տույժերի» բառը փոխարինել «տուգանքների» բառով.

դ. 2-րդ կետի «վարչական տույժ» բառերը փոխարինել «վարչական տուգանքի» բառով.

ե. 4-րդ կետի «Տույժի» բառը փոխարինել «Տուգանքի» բառով.

զ. 5-րդ կետի «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով:

Հոդված 14. Օրենքի 140-րդ հոդվածի 1-ին կետի «տույժերից» բառը փոխարինել «տուգանքների» բառով, 4-րդ կետի առաջին նախադասության «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով, նույն կետի երկրորդ նախադասությունից հանել «կամ այլ տույժերը» բառերը :

Հոդված 15. Օրենքի 141-րդ հոդվածից հանել առաջին «վարչական» բառը :

Հոդված 16. Օրենքի ամբողջ տեքստում «Հանձնաժողով» բառը եւ դրա հոլովումները փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով՝ համապատասխան հոլովումներով :

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից :

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից 21.07.2005թ. հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի միավորված կարգավորման եւ վերահսկողության ներդրման հայեցակարգը»:

Մասնավորապես նախագծերը նպատակ ունեն Հայաստանի Հանրապետությունում ներդնել ֆինանսական համակարգի միավորված վերահսկողություն, որը կոչված է ապահովելու երկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար ազատ մրցակցային պայմաններ եւ պաշտպանել ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը:

ՀՀ-ում ֆինանսական համակարգի միավորված վերահսկողության նախադրյալներն են.

1. Միասնական վերահսկողության ներդրման պահանջը բխում է ֆինանսական շուկայում առկա ռիսկերի կառավարման եւ դրանց նվազեցման անհրաժեշտությունից: Մասնավորապես, ներկայումս ՀՀ ֆինանսական համակարգում ձեւավորված իրավիճակն այնպիսին է, որ ֆինանսական շուկայի առանձին մասնակիցների մոտ առաջացող ռիսկերը մեծ ազդեցություն են թողնում այլ մասնակիցների գործունեության վրա: Այս իրավիճակի խորացմանն է նպաստում նաեւ այն հանգամանքը, որ ֆինանսական շուկան արագ արձագանքում է տարբեր տեսակի ինովացիաներին, որոնց ներդրումը շուկայի որոշակի հատվածում իր ազդեցությունն է թողնում այլհատվածների վրա: Մասնավորապես, բանկերի կողմից առաջարկվող որոշ նոր ծառայություններ կապված են ապահովագրության հետ ( գրավի ապահովագրություն, հաճախորդի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրում ) , ինչը ենթադրում է, որ բանկի գործունեության վրա ազդում են նաեւ ապահովագրական ռիսկերը եւ հակառակը՝ ապահովագրական ընկերության վրա ազդում են բանկային ռիսկերը:

2. Ուշադրության է արժանի նաեւ մասնավոր կենսաթոշակային ապահովագրության ձեւավորումը եւ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ակնկալվող մուտքը ՀՀ ֆինանսական շուկա: Վերջիններիս հաջող գործունեությունը պայմանավորված կլինի պահառու-բանկերի եւ ակտիվների կառավարիչների արդյունավետ եւ կայուն գործունեությամբ, ինչն ապահովելու համար դրանց գործունեության կարգավորման դաշտը եւ վերահսկողությունը պետք է հաշվի առնեն կենսաթոշակային հիմնադրամների մասնակիցների միջեւ փոխհարաբերությունները եւ ռիսկերը:

3. Ռիսկերի կառավարման համապարփակ մոտեցում է պահանջում նաեւ ՀՀ բանկային համակարգի ունիվերսալությունը, ինչը ենթադրում է, որ ՀՀ բանկերը կարող են ակտիվ գործել արժեթղթերի շուկայում: Սակայն, բանկերի միջոցները արժեթղթերի շուկայում ներդնելու անհրաժեշտ նախապայմաններից է ընդունելի ռիսկայնությամբ արժեթղթերի առկայությունը շուկայում: Թե՛ արժեթղթեր թողարկողի եւ թե՛ բանկերի նկատմամբ ներկայացվող պահանջները պետք է բխեն մեկը մյուսից,արժեթղթերի շուկայում առկա ռիսկերը տեսանելի պետք է լինեն բանկային վերահսկողության համար եւ հակառակը՝ բանկային համակարգում առկա ռիսկերը տեսանելի՝ արժեթղթերի շուկայի վերահսկողության համար:

4. Միավորված կարգավորման եւ վերահսկողության ստեղծումը թույլ կտա էականորեն բարձրացնել ֆինանսական շուկայի ռիսկերի բացահայտման արդյունավետությունը (այդ թվում՝ դրանց կանխարգելման ճանապարհով), ինչը կարող է ֆինանսական շուկայի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ գործոն հանդիսանալ:

5. Բացի վերը նշվածից, միավորված կարգավորման եւ վերահսկողության առկայությունը դյուրին կդարձնի ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված միասնական միջոցառումների մշակման եւ իրականացման գործընթացը ( կնվազի ֆինանսական շուկայի առանձին հատվածների թերզարգացածության ռիսկը ) : Բացի այդ, դա կբարձրացնի ֆինանսական շուկայում ճգնաժամային իրավիճակների կանխարգելմանը միտված միջոցառումների արդյունավետությունը՝ էականորեն բարձրացնելով որոշումներ ընդունելու օպերատիվությունը:

6. Միավորված կարգավորման եւ վերահսկողության մոդելին անցումը արդարացվում է նաեւ ծախսերի նվազման տեսանկյունից: Քանի որ ՀՀ ֆինանսական համակարգը շատ փոքր է, նպատակահարմար չէ ամեն մի հատվածի համար կազմավորել եւ պահել վերահսկող ու կարգավորող առանձին մարմին: ՀՀ համար այս գործոնի դերը մեծ է, քանի որ հնարավորություն է տալիս քիչ ծախսերով ապահովել վերահսկողության բարձր արդյունավետություն:

7. ՀՀ-ում միավորված կարգավորման եւ վերահսկողության ներդրումը բխում է ֆինանսական շուկայի արդյունավետ վերահսկողության միջազգային լավագույն փորձից: Վերջին հանգամանքը կարեւորվում է նաեւ նրանով, որ ՀՀ ֆինանսական շուկան ( այդ թվում նաեւ վերահսկողությունը ) դեռ վերջնականապես ձեւավորված չէ եւ, այս առումով, դա հնարավորություն կտա խուսափելու անցումային շրջանի բարդություններից եւ թերություններից:

Նախագծերով նախատեսվում է, որ միավորված կարգավորման եւ վերահսկողության համակարգով վերահսկվի եւ կարգավորվի ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների, գրավատների եւ այլ ֆինանսական միջնորդ կազմակերպություններիգործունեությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններն ու սկզբունքները սահմանվեն ՀՀ օրենքներով:

Նախագծերով միավորված կարգավորման եւ վերահսկողության համակարգը նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, քանի որ Կենտրոնական բանկը անկախ ու կայացած ինստիտուտ է, որի ռեսուրսները եւ ինստիտուցիոնալ կարողությունները բավարար են գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար: