Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-6931-22.09.2005-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության (1996 թվականի հունիսի 30-ի թիվ, ՀՕ-69) օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ ՝

« 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «ա» ենթակետը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության եւ բնականոն գործունեության ապահովումը , այդ թվում՝» բառերով . » բառերով .

բ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝

«ե. արժեթղթերում ներ՟դրողների պաշտպա՟նու՟թյան, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձեւավորման ու պահ՟պանման, արժե՟թղթերի արդար, թափանցիկ եւ վստահելի շուկայի կանո՟նա՟կարգ՟ված եւ բնականոն գործունեության եւ զարգացման համար անհրա՟ժեշտ պայմանների ապահովումը:».

գ) 2-րդ կետի «է» ենթակետը «ֆինանսական» բառից հետո լրացնել «համակարգի» բառով:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետը «բանկի» բառից հետո լրացնել «կառուցվածքը,» բառով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում ՝

ա) «ժէ» ենթակետի «Բանկերի սնանկության» բառերը փոխարինել «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության» բառերով.

բ) «իբ» ենթակետից հանել «լիցենզավորում է բանկային աուդիտ իրականացնող կազմակերպություններին,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 391 -րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, կենսաթոշակային գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների, ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների եւ իրենից լիցենզիա ստացած այլ անձանց (այսուհետ՝ վերստուգվող անձինք) ստուգումները (այսուհետ՝ վերստուգվող անձանց մոտ ստուգումներ) իրականացնում է սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում եւ կարգով, իսկ սույն կետով սահմանված անձանց օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում, դուստր կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում եւ կարգով: Կենտրոնական բանկը կարող է վերստուգվող անձանց վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնել օտարերկրյա պետությունում սույն կետով սահմանված անձանց նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնին, որոնք անհրաժեշտ են այդ մարմնին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերստուգվող անձի՝ տվյալ օտարերկրյա պետությունում ստեղծված մասնաճյուղերի, դուստր ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ մասնաճյուղ, դուստր ընկերություն ստեղծելուն համաձայնություն տալու համար՝ Կենտրոնական բանկի եւ սույն կետով սահմանված անձի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնի միջեւ կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը կարող է սույն մասով սահմանված տեղեկությունները տրամադրել, անգամ, եթե դրանք բանկային կամ այլ գաղտնիք կազմեն:»:

բ) 4-րդ կետը երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Լիազորագիրը տրվում է վերստուգող ստորաբաժանման ձեւաթերթի վրա, վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի ստորագրությամբ՝ առանց Կենտրոնական բանկի կնիքի դրոշման: Վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կողմից վերստուգվող անձանց մոտ ստուգումներ իրականացնելիս լիազորագիր չի պահանջվում:»:

Հոդված 6. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր կողմից լիցենզավորված եւ վերահսկվող անձանցից պահանջել պարբերական հաշվետվություններ վերջիններիս կողմից իրականացվող արժութային գործառնությունների վերաբերյալ:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից :