Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-164-14.02.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 7-րդ հոդվածի՝ 1-ին մասի 2-րդ պարբերությունը «եւ բնակվելու» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»,

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում «արտոնյալ կենսաթոշակի» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով կենսաթոշակի» բառերով,

2) 4-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի

1) 3-րդ մասը՝ «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով,

2) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա, եթե հաշմանդամ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 9-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով,

2) 9-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ մասով.

«10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա, եթե անձը հաշմանդամ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչեւ 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի.

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

2) երկու ծնողին կորցրած յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչեւ 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի.

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

3) ընտանիքի՝ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար՝ մահացած կերակրողի.

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:»,

2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.

«5. Երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչեւ 26 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սույն օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկից:»:

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի՝ հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը.»,

2) 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1) խնամակալ ճանաչված անձի՝ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը՝ տասը տարուց ոչ ավելի.»,

3) 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ:»,

2) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ կետերով.

«1.1. 1992 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝

1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթը եւ

2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

1.2. Սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը «սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա» բառերով:

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո» բառերով,

2) 1-ին մասի 4-րդ կետում «նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «նշանակելու կամ կենսաթոշակը վերահաշվարկելու՝ գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո» բառերով,

3) 5-րդ մասը «(ոչ հավաստի) փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «(տեղեկատվություն)» բառով:

Հոդված 15. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ կերակրողի (ում զոհվելու (մահանալու) դեպքում նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ) զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու)» բառերով,

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին կետերով եւ այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.»,

3) 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետ.

«4.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 5.1-ին կետերով եւ այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի)՝ նրանց հետ համատեղ հաշվառումից դուրս գալու դեպքում,»,

4) 1-ին մասի 5-րդ կետը «անցնելու,» բառից հետո լրացնել «բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու,» բառերով,

5) 1-ին մասի 6-րդ կետը «իրավունքը դադարելու» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու» բառերով,

6) 1-ին մասի 8-րդ կետից հանել «եւ մեկամսյա ժամկետում չհաշվառվելու» բառերը,

7) 3-րդ մասի 3-րդ կետի «ա» պարբերությունում «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,

8) 3-րդ մասի 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին եւ 3.2-րդ կետերով.

«3.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ եւ 5.1-ին կետերով, այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ աշխատանքից ազատվելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո գրավոր դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3.2) սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ անձի՝ մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով համատեղ հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.»,

9) 3-րդ մասի 5-րդ կետում «լրանալուց» բառը փոխարինել «լրանալու ամսվանից» բառերով, իսկ «օրվանից» բառը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,

10) 3-րդ մասի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետ.

«5.1) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.»,

11) 3-րդ մասի 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին եւ 6.2-րդ կետեր.

«6.1) սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

6.2) կենսաթոշակ ստանալու իրավունքը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ հատուցման գումար վճարելը դադարեցնելու օրվանից, եթե այդ մասին տեղեկանքը եւ գրավոր դիմումը ներկայացվում է այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու օրվանից.»,

12) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ եւ 5-7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-ին եւ 2.2-րդ կետերի հիման վրա դադարեցված լինելու դեպքում՝ դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)՝ նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.»,

13) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում՝ անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ» բառերը:

Հոդված 16. Օրենքը 43-րդ հոդվածի՝

1) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասում նշված 3 տարվա (36 ամսվա) ժամկետը չի կիրառվում եւ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները ամբողջությամբ հետ են գանձվում, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է.

1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետեւանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:»,

2) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերում կենսաթոշակից պահումների կատարումը ապահովում է (պահումը կատարում է) միայն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը:»:

Հոդված 17. Օրենքը 55-րդ հոդվածի 12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ մասով.

«13. 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ միաժամանակ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող եւ նույն կերակրողի զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսանացող) անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը չի վերահաշվարկվում, որեւէ հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում:»:

Հոդված 18. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքների առանձին կարգավորումների հստակեցումն է, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ եւ 22-րդ հոդվածների համաձայն՝ եթե անձը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից (այսուհետ՝ Հիմնադրամ) ստանում է հատուցում, չի կարող ստանալ զինվորական կենսաթոշակ:

Համանման կարգավորում նախատեսված է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով՝ պարգեւավճարների համար:

Սա նշանակում է, որ գործող կարգավորումների համաձայն՝ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով Հիմնադրամից հատուցում ստացող անձը չի կարող միաժամանակ ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ (զինծառայողի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում) կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (զինծառայողի կյանքին վնաս պատճառված լինելու դեպքում) եւ նշված կենսաթոշակների ստանալու իրավունքին փոխկապակցված՝ պարգեւավճար:

Հարկ է նշել, որ նույնաբովանդակ կարգավորում նախատեսված չէ աշխատանքային կենսաթոշակների համար, մասնավորապես, Օրենքի 12-րդ (հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը) եւ 13-րդ (կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը) հոդվածներում:

Արդյունքում, օրինակ, զոհված զինծառայողի ընտանիքի անդամը, որ Հիմնադրամից հատուցում է ստանում, չի կարող ստանալ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, սակայն կարող է ստանալ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:

Ըստ այդմ, անհրաժեշտ է հստակեցնել, որ Հիմնադրամից հատուցում ստացող անձը հատուցում ստանալու ժամանակահատվածում մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով չի կարող ստանալ հաշմանդամության աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (հաշմանդամության նպաստ) կամ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (կերակրողին կորցնելու դեպքում նպաստ):

Սա նշանակում է, որ խնդիրը պետք է կարգավորել այնպես, որ վերը բերված օրինակում անձը կարողանա Հիմնադրամից ստանալ հատուցում եւ միաժամանակ տարիքային, երկարամյա ծառայության, մասնակի, արտոնյալ աշխատանքային կենսաթոշակներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, ծերության նպաստ: Իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի/նպաստի իրավունք անձը կունենա, եթե այդ կենսաթոշակը/նպաստը չի նշանակվում մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողի գծով:

Ըստ այդմ, մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով սոցիալական աջակցության հավասար պայմաններ ապահովելու համար, այս դեպքում նպատակահարմար է նույնականացնել աշխատանքային, զինվորական կենսաթոշակների, նպաստների իրավունք տվող պայմանները:

Աշխատանքային կենսաթոշակների (արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) համար Օրենքի 10-14-րդ հոդվածներով սահմանված են համապատասխան տեսակի կենսաթոշակը նշանակելու ժամանակահատվածները, որոնցում սակայն հաշվի չի առնվել, օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը, ինչն անհրաժեշտ է ամրագրել օրենքում:

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի տոկոսային չափով (յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 60 տոկոսը, երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 80 տոկոսը, չափահաս անդամի համար՝ 40 տոկոսը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մահացած կերակրողը կարող է ունենալ 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ, նպատակահարմար է այս դեպքում կենսաթոշակի չափը փոխկապակցել զինծառայության փաստացի ստաժի հետ:

Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ գործունեության այն ժամանակահատվածները, որը կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող ստաժի առկայության դեպքում հաշվառվում է աշխատանքային ստաժում, այդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքով աշխատանքային ստաժ հաշվառելու անհրաժեշտություն չի առաջացել Օրենքն ընդունելուց ի վեր:

Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացնում եւ հստակեցման կարիք ունի Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, որով սահմանվում են աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթղթերը:

Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ ստացող անձը կենսաթոշակը վերահաշվարկելու համար կարող է դիմել գրավոր դիմումի հիման վրա նախորդ վերահաշվարկելուց 12 ամիս հետո: Ստացվում է, որ, օրինակ, որեւէ տարվա մայիս ամսին վերահաշվարկի համար դիմելու դեպքում հերթական անգամ կենսաթոշակառուն կարող է դիմել ամենաշուտը 13 ամիս հետո՝ հաջորդ տարվա հունիս ամսին:

Օրենքի նշված հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել կարգավորումները՝ տարեկան մեկ անգամ կենսաթոշակի վերահաշվարկն ապահովելու համար:

Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու վերաբերյալ դրույթների հստակ կիրարկումն ապահովելու նպատակով խմբագրման կարիք ունեն նաեւ Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի առանձին կետեր:

Օրենքի 43-րդ հոդվածով կարգավորված են կենսաթոշակից պահումներ կատարելուն, կենսաթոշակի ավել վճարված գումարները բյուջե վերադարձնելուն առնչվող հարաբերությունները: Ընդ որում, ավել վճարված գումարները բյուջե վերականգնելու վաղեմության ժամկետը սահմանված է 3 տարի: Հաշվի առնելով Օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մասը, նպատակահարմար է այս դեպքում եւս սահմանել վաղեմության ժամկետի առանձնահատկություն:

Իրավակիրառ պրակտիկայում լինում են կրկնակի գանձումներ: Ըստ այդմ, անհրաժեշտ է բացառել նման պրակտիկան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական նպաստները (մինչեւ 01.01.2014թ.՝ սոցիալական կենսաթոշակները) վճարվում են կենսաթոշակների համար սահմանված կարգով, անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխանեցնել «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքների՝ կենսաթոշակների եւ նպաստների վճարմանը վերաբերող առանձին դրույթներ:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագծերի փաթեթը:

2. Կարգավորման առարկան

Հաշվի առնելով կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների իրավունքի իրացմանն առնչվող՝ վերը նշված խնդիրները, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է.

1) հստակեցնել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի եւ կենսաթոշակ ստանալու իրավունք տվող՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պայմանը, այն փոխկապակցելով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու փաստի հետ (ներդրվում է վարչարարության արդյունավետ մեխանիզմ, նախագծի 1-ին հոդված),

2) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստացող անձանց համար սահմանել աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների իրավունքի իրացման հավասար պայմաններ, բացառելով հատուցում ստանալու ժամանակահատվածում հատուցման դեպքի հիմքով հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու հնարավորությունը (նախագծի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներ),

3) սահմանել, որ աշխատանքային կենսաթոշակների (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) համար Օրենքի 10-14-րդ հոդվածներով սահմանված՝ համապատասխան տեսակի կենսաթոշակը նշանակելու ժամանակահատվածները չեն կարող լինել ավելին, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը (նախագծի 3-7-րդ հոդվածներ),

4) այն դեպքում, երբ մահացած կերակրողն ունի 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ, նրա ընտանիքի անդամներին նշանակվող կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացած կերակրողի փաստացի զինծառայության ստաժի հետ (նախագծի 8-րդ հոդված),

5) երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչեւ 26 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում սահմանել զինվորական կենսաթոշակի նվազագույն չափ՝ օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկը (նախագծի 8-րդ հոդված),

6) աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառել հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը խնամելու ամբողջ ժամանակահատվածը, ներկայումս հաշվառվում է առավելագույնը՝ 10 տարի,

7) ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որպես չգործող նորմ (նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մաս),

8) հստակեցնել, որ աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, իսկ 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար՝ աշխատանքային գրքույկը եւ կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթը եւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը (նախագծի 10-րդ հոդված),

9) սահմանել, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը կարող է հաստատել նաեւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա (նախագծի 11-րդ հոդված),

10) հստակեցնել, որ գրավոր դիմելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է 12 ամիսը մեկ անգամ (նախագծի 12-րդ հոդված),

11) վերանայել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմանը, դրանում նախատեսելով Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքը (համապատասխանեցվում է Օրենքի 7-րդ կետում նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմանը) եւ այդ հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնել դադարեցնելու օրվանից (նախագծի 13-րդ հոդված),

12) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու համար կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում (նախագծի 13-րդ հոդված), իսկ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնել դադարեցնելու օրվանից (նախագծի 13-րդ հոդված), այսպիսով հստակեցվում է գործող նորմը, որը իրավակիրառ պրակտիկայում «հաշվառումից դուրս գալու եւ մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում» ձեւակերպմամբ խնդրահարույց էր,

13) հստակեցնել, որ չաշխատելու պայմանով նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը աշխատելու հիմքով դադարեցնելու դեպքում աշխատանքից ազատվելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վեեւկանգնվում է ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (նախագծի 16-րդ հոդվածի 8-րդ մաս),

14) Օրենքի անցումային դրույթներով նախատեսված (Օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մաս)՝ ավել վճարված կենսաթոշակի գումարների չափում չհաշվարկվող գումարները (որոնք վճարվել էին մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը) սահմանող դրույթը դարձնել հիմնական դրույթ՝ այն բովանդակային առումով ներառելով Օրենքի 43-րդ հոդվածում (նախագծի 14-րդ հոդված),

15) հստակեցնել, որ 2022 թվականի ապրիլի 1-ի (ենթադրվել է, որ նախագիծը կընդունվի 2022 թվականի մարտին) դրությամբ միաժամանակ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ եւ նույն կերակրողի զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսանացող) անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը չի վերահաշվարկվում, որեւէ հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում:

Բացի վերը նշվածից, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել առանձին խմբագրական փոփոխություններ:

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերը նշված՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կենսաթոշակների համար առաջարկվող փոփոխություններից բխող կամ դրանց համարժեք փոփոխություններ պետական նպաստների համար:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվեն «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքների առանձին կարգավորումներ, ինչպես նաեւ կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրներ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից եւ ուղղված են իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրների լուծմանը:

5. Տեղեկանք

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումից հետո անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայսի 5-ի թիվ 665-Ն եւ 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում լրացուցիչ միջոցները, կապված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանների փոփոխությամբ, կֆինանսավորվեն սոցիալական ոլորտին ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին, իսկ հաջորդ տարիներին ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարների հարցը կքննարկվի համապատասխան բյուջետային գործընթացների շրջանակներում՝ նախարարության բյուջետային հայտի հիման վրա:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն