Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0924-15.11.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) առաջին նախադասությունում «քրեական պալատի» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի» բառերով

2) երկրորդ եւ երրորդ նախադասություններում «քրեական պալատի դատավորների» բառերը փոխարինել «քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին ընդդատյա են կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը, որոնք քննում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 51. Ընդդատության մասին վեճերը

1. Գործն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում այն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:

2. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:

3. Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացնում առաջին ատյանի դատարանից ստացած գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ստացած գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի քրեական եւ վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի քրեական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում են գործի ընդդատությունը:

4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի քրեական եւ համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատների նախագահների մասնակցությամբ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք: Որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ձայների մեծամասնությամբ: Քվեարկելուց ձեռնպահ մնալ չի թույլատրվում:

5. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»:

Հոդված 4. Օրենսգրքի 405-րդ հոդվածը «քրեական պալատը» բառից հետո լրացնել «, իսկ կոռուպցիոն հանցագործությունների գործերով` հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 418-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ. «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բողոքը քննելիս դատական նիստը վարում է տարիքով ավագ դատավորը, եթե պալատի նախագահն ընդգրկված չէ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 49915 -րդ հոդվածի 2-րդ մասում «պալատի» բառը փոխարինել «կամ հակակառուպցիոն պալատի» բառերով:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածը առաջին ատյանի դատարանների միջեւ ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, առաջին ատյանի եւ վարչական դատարանների միջեւ ընդդատության վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի նշանակման պահից, իսկ առաջին ատյանի եւ հակակոռուպցիոն դատարանների միջեւ ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի նշանակման պահից:

3. Մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը Վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության մասին վեճերը ենթակա են լուծման Օրենսգրքի` մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:

4. Մինչեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործելը կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ