Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-157-07.02.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի ե. ենթակետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի

1) 1-ին կետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:

2) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

2) «շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների մասով ծախսը ընդունվում է դրանց համար Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխանաբար «ա» եւ «բ» ենթակետերով սահմանված չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 179-րդ հոդվածի

1) 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

3) «օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները»:

2) 7-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «կամ մատակարարներին» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ նախագծի ԸՆԴՈՒՆՄԱՆ


1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածում առկա է նույն հոդվածի տարբեր դրույթների ակնհայտ հակասություն: Անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայական արժեքներին մոտարկվելու հետեւանքով Օրենսգրքի վերջին փոփոխությունների արդյունքում, մի կողմից հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ. ենթակետով շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով, մյուս կողմից նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի ե. ենթակետով՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով:

Միաժամանակ, Օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման իրավունքը ձեռք է բերվում մատակարարներին վճարումների կատարման դեպքում միայն, մինչդեռ հաշվանցվող մյուս հարկատեսակների՝ ԱԱՀ-ի եւ ակցիային հարկի դեպքում այս մոտեցումը տեւական ժամանակ է վերացված է եւ հաշվանցումները կատարվում են միայն հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ առանց վճարման հանգամանքը հաշվի առնելու:

2.Առաջարկվող կարգավորուման բնույթը

Առաջարկվում է վերացնել Օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա հակասությունները, սահմանելով, որ նշված հոդվածով կարգավորվող բոլոր դեպքերում շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:

Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի հաշվարկման ժամանակ կիրառել հաշվանցվող մյուս հարկատեսակների՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հաշվանցումների նույն մոտեցումը՝ առանց հաշվի առնելու մատակարարներրին վճարում կատարված լինելու հանգամանքը, որը էականորեն կհեշտացնի նաեւ բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի գումար հաշվարկման կարգը:

3.Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է որ կվերանա Օրենսգրքի 109-րդ հոդվածի տարբեր դրույթների միջեւ առկա հակասությունը, ինչպես նաեւ էականորեն կպարզեցվի եւ կհեշտացվի բնապահպանական հարկի գծով պարտավորությունների հաշվարկման կարգը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն