Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-147-25.01.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1957թ. սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 1957թ. սեպտեմբերի 30-ին եւ ուժի մեջ է մտել 1968թ. հուլիսի 29-ից:

Համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը՝ սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման եւ պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման եւ դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին վնաս հասցնելը: Համաձայնագրով սահմանված են պահանջներ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կառուցվածքի եւ շահագործման վերաբերյալ:

Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը հնարավորություն կտա օրենսդրորեն կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը, սահմանելու համաձայնագրի պահանջներին համապատասխան փոխադրման օրենսդրական կարգավորումներ,  վերահսկելու հանրապետության տարածքով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը, ապահովելու միջպետական համագործակցությունը:

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 1957թ. սեպտեմբերի 30-ին:

Համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը՝ սահմանելով համապատասխան պահանջներ այդ բեռների փաթեթավորման, պիտակավորման եւ փոխադրման համար: Վտանգավոր բեռներ են համարվում այն բեռները, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում վնաս են պատճառում մարդու առողջությանը եւ կյանքին, ինչպես նաեւ շրջակա միջավայրին:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1968թ. հուլիսի 29-ից:

Համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն Համաձայնագիրը ստորագրելու, վավերացնելու կամ դրան միանալու պահին յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել 11-րդ հոդվածով իր՝ պարտավորված չլինելու մասին: Մյուս Պայմանավորվող կողմերը 11-րդ հոդվածով պարտավորված չեն նման վերապահում կատարած որեւէ Պայմանավորվող կողմի նկատմամբ (վերապահում անելու նպատակահարմարության դեպքում ներկայացնել նաեւ վերապահման տեքստի նախագիծ):

Համաձայնագրի դրույթների նկատմամբ վերապահումներ չեն թույլատրվում՝ բացառությամբ ստորագրման արձանագրությունում նշված եւ 12-րդ հոդվածի համաձայն կատարված վերապահումների

2019թ. օգոստոսի 14-ի դրությամբ Համաձայնագրին անդամ է 51 պետություն ( ցանկը կից ներկայացվում է ):

«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ               ԱՎԵՏ ԱԴՈՆՑ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին եւ 4-րդ կետերի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին եւ 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Եզրակացություն

«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի նախագծով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին

Համաձայնագրում առկա է դրույթ (11-րդ հոդված՝ կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման հետ կապված (արբիտրաժի միջոցով)), որի համապատասխան պայմանների ի հայտ գալու դեպքում կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, ինչպես նաեւ ծախսերի ավելացմանը, որի չափը հնարավոր չէ գնահատել:Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Համաձայնագրին առնչվող պարտավորություններ նախատեսված չեն:

Արման պողոսյան

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Միաժամանակ հայտնում ենք, որ  Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված դրույթը Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություն ուղղակիորեն չի նախատեսում, սակայն հետագայում կարող է առաջացնել:

Հարգանքով՝                   ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

06 նոյեմբերի 2019թ.

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ս. ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Պապիկյան

2019 թվականի հոկտեմբերի 16-ի Ձեր N 01/30.1/16958-19 գրության առնչությամբ հայտնում եմ, որ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի եւ դրա վավերացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չունենք:

Հարգանքով՝   Դ. ՏՈՆՈՅԱՆ
 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար
պարոն Ս.Պապիկյանին
Հարգելի պարոն Պապիկյան

Ի պատասխան Ձեր  2019թ. դեկտեմբերի 10-ի 01/30.2/22922 գրության հայտնում եմ, որ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի նախագծի փաթեթի վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկություն եւ դիտողություններ չունի:

Հարգանքով՝ Է.Գրիգորյան

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

Ի պատասխան Ձեր 16.10.2019
թիվ 01/30.1/16958-19 գրության

Հարգելի պարոն Պապիկյան,

Հայտնում եմ, որ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» Եվրոպական Համաձայնագրի եւ վավերացման վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկություններ    չունի:

Հարգանքով՝                    ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն