Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-1156 -10.12.2021-ՊԻ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «հողամասերի ինքնակամ զբաղեցման կամ ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու, » բառերը.
2) 3-րդ մասում լրացնել նոր երկրորդ նախադասություն.
«Հողամասերի ինքնակամ զբաղեցման կամ հողամասերում ինքնակամ շինարարության արդյունք շենքերի, շինությունների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով :».
3) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: