Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-110-07.12.2021-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)

23-րդ հոդվածում  1.1 եւ 4.1 կետերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածից հանել «Տուգանային միավորը,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 25.1 հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենսգրքի 28.1 հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենսգրքի 32-րդ հոդվածի երրորդ պարբերությունից հանել «Տուգանային միավորների ձեւով նշանակվող վարչական տույժը կիրառվում է սույն մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:» նախադասությունը:

Հոդված 6. Օրենսգրքի 1233   հոդվածում «չափով» բառից հետո հանել «,տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 1235 հոդվածում՝

1) առաջին մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 0.5 միավոր» բառերը,

2) 1.1 մասում՝ «չափով» բառից հետո հանել «,տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր» բառերը,

3) 16-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «եւ տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:» բառերը,

2) 5-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:» բառերը,

3) 6-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:» բառերը,

4) 8-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:» բառերը,

5) 9-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:» բառերը,

6) 11-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:» բառերը,

7) 14-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝3 միավոր:» բառերը,

8) 17-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր:» բառերը,

9) 18-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 3 միավոր:» բառերը,

10) 21-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 0.5 միավոր:» բառերը,

11) 22-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 0.5 միավոր:» բառերը,

12) 23-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 0.5 միավոր:» բառերը,

13) 26-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 124.3 հոդվածում ՝«չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր:» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 124.4 հոդվածում՝

1) 2-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր:» բառերը,

2) 3-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 3 միավոր:» բառերը,

3) 4-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝ 4 միավոր:» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 1246 հոդվածում՝«չափով» բառից հետո հանել «տուգանային միավորի կիրառում՝  2 միավոր:» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 129.3 հոդվածում ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 13. Օրենսգրքի 135.2 հոդվածում՝

1) 1-ին մասում՝  «չափով» բառից հետո հանել «եւ տուգանային միավորի կիրառում՝ 0.5 միավոր:» բառերը,

2) 2-րդ մասում՝ «չափով» բառից հետո հանել «իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաեւ տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր:» բառերը:

Հոդված 14. Օրենսգրքի 25.1 Գլուխը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 15. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում՝՝«129.2,» թվից հետո հանել «129.3» թիվը:

Հոդված 16. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «129.2-րդ,» թվից հետո հանել «129.3-րդ,»  թիվը:

Հոդված 17. Օրենսգրքի 290-րդ հոդվածում «25» թվից հետո հանել «28.1» թիվը:

Հոդված 18. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասում՝«129.2,» թվից հետո հանել «129.3» թիվը:

Հոդված 19. Օրենսգրքի 314-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «զրկելու» բառից հետո հանել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերը.

2) 1-ին մասը «զրկելու» բառից հետո հանել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերը:

Հոդված 20. Օրենսգրքի 315-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «զրկելու» բառից հետո հանել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու» բառերը.

2) 5-րդ մասից հանել «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու եւ» բառերը:

Հոդված 21. Օրենսգրքի 317-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 22. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նախագծի ընդունման վերաբերյալ

Նախագծի համառոտ նկարագրությունը.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (Օրենսգրքի) այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»

Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:»

Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  «Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:»

Այս՝ «ne bis in idem» սկզբունքը ամրագրված է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլեւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետով եւ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով, ընդ որում՝ լինելով ինքնավար տերմին, «դատվել» եզրույցը մեկնաբանվում է ոչ միայն քրեական, այլեւ որպես ցանկացած տեսակի պատասխանատվություն:

Կրկին դատվելու արգելքը  իր բովանդակությամբ (մեկնաբանմամբ) ենթադրում է պետության պարտականությունը՝ նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը եւ քրեական հետապնդման ենթարկելը բացառելը: Իր սահմանադրաիրավական բովանդակությամբ՝ այդ սկզբունքի հիմքում (քրեաիրավական իմաստով) դրված է այն գաղափարը, որ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել: Այդ սկզբունքը նաեւ բացառում է միեւնույն հանցագործության որակումը քրեական օրենսգրքի մեկից ավելի հոդվածներով, արգելում է նաեւ միեւնույն հանգամանքը հաշվի առնել ինչպես հանցանքը որակելիս, այնպես էլ պատժի տեսակն ու չափն ընտրելիս: Այսպիսով, նախկինում հանցանք կատարած լինելու փաստը, եթե անձը դրա համար արդեն դատվել է, չի կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, բացառությամբ այն դեպքերի, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել արդյունքի վրա: Կրկին դատվելու անթույլատրելիության պահանջը կիրառելի է նաեւ վարչաիրավական փոխհարաբերություններում: Առաջարկվող փոփոխությամբ լուծվում է տրվում նաեւ հենց նշված խնդրին, քանի որ վարչաիրավական փոխհարաբերություններում առաջանում է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության պահանջի խախտումը: Ի թիվս այլի նշված սկզբունքը հստակ ամրագրվել է նաեւ սահմանադրական արդարադատության շրջանակներում (ՍԴՈ-1139) եւ ՄԻԵԴ նախադեպային իրավունքում: Նման մեկնաբանումը բխում է նաեւ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:» Հենց այս հոդվածի եւ դրա մեկնաբանման լույսի ներքո էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:

Ընդ որում՝վրա հասնող պատասխանատվության հիմնական կամ լրացուցիչ համարելու եւ միեւնույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է ոչ միայն դիտարկել պատասխանատվությունը ֆորմալ առումով, այլեւ ուշադրություն դարձնել նաեւ դրա փաստացական հանգամանքներին՝ տվյալ դեպքում փաստացի նույն արարքը կատարելուն:

2019թ դեկտեմբերի 9-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-300-Ն օրենքով  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ներդրվել է տուգանային համակարգը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վարելու իրավունքի կասեցման կամ դրանից առհասարակ զրկելու հնարավորություն:

Օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ Տուգանային միավորը, առարկաները հատուցմամբ վերցնելը եւ բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրեւ հիմնական, այնպես էլ իբրեւ լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:

Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ»: Վերոգրյալից հետեւում է, որ տուգանային միավորի կիրառումը կարող է համարվել թե' հիմնական, թե' լրացուցիչ տույժ:

Օրենսգրքի 129.3 հոդվածի համաձայն՝ Տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող՝ ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը մի դեպքում առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում՝ վեց ամիս ժամկետով, եթե թայդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի եւ տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր, իսկ եթե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող՝ ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, այսինքն՝ սույն օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին, 123.5-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 124-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 21-23-րդ, 26-րդ, 124.3-րդ հոդվածի 1-ին, 124.4-րդ հոդվածի 2-4-րդ, 124.6-րդ հոդվածի 1-ին, 126-րդ հոդվածի 1-ին, 135.2-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարք կատարելը 9 կամ ավելի հանրագումարային միավորի դեպքում ընդհանրապես առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

Վերոգրյալի հիման վրա, փաստորեն ստացվում է, որ անձը, ով արդեն իսկ վարչական պատասխանատվության էր ենթարկվել օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին, 123.5-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 124-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 21-23-րդ, 26-րդ, 124.3-րդ հոդվածի 1-ին, 124.4-րդ հոդվածի 2-4-րդ, 124.6-րդ հոդվածի 1-ին, 126-րդ հոդվածի 1-ին, 135.2-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով կամ դրանցից որեւէ մեկով նախատեսված արարք կատարելու համար, կրկին անգամ ենթարկվում է վարչական պատասխանատվության, որը, ընդ որում, ավելի խիստ է, քան առաջնայինը՝զրկվելով տրանսպորտային միջոց վարելու հնարավորությունից, որը արտահայտվում է իրավունքի կասեցմամբ կամ զրկմամբ:

Տվյալ դեպքերում առկա կրկնակի պատասխանատվության կիրառումը ապացուցվում է այն հանգամանքվ, որ որ անձի նկատմամբ 129.3-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված պատասխանատվությունը՝տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կամ դրանից զրկելը վրա է հասնում ոչ թե նոր արարքի, այլեւ արդեն իսկ կատարված արարքի համար, որի մասով զանցաքը կատարած անձը կրել է պատասխանատվություն:

Նման ՝ Սահմանադրությանը առերեւույթ հակասող եւ պատասխանատվություն նախատեսող կարգավորումները կարող են հանգեցնել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակման կամ առհասարակ խախտման, ինչը անընդունելի է ժողովրդավարական հասարակությունների կողմից:

Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվում է ընդունել սույն օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման նպատակը.

Նախագծի ընդունման նպատակն է բացառել անձի նկատմամբ նույն արարքի համար վրա կրկնակի պատասխանատվությունը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Խմբակցության որոշում

Գրություն