Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-082-05.11.2021-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2020 թվականի փետրվարի 3-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագիծը Հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 11 կարգադրությամբ ուղարկվել է երկրներ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար:

Սույն Համաձայնագրով սահմանվում է միության շրջանակներում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը, որի նկատմամբ սահմանվում են միության շրջանակներում պարտադիր պահանջներ, ինչպես նաեւ միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի, բայց որի նկատմամբ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել միության տեխնիկական կանոնակարգերը:

Համաձայնագրով չի կարգավորվում նաեւ ներքոնշյալ արտադրանքի շրջանառության կարգավորումները:

1. պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), պաշտպանության եւ անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանք,

2. օգտագործված արտադրանքի.

3. դեղերի.

4. բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի):

Սույն Համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Սույն Համաձայնագրում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, նրանց լիազոր ներկայացուցիչների, այդ թվում ՝ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց, ներմուծողների եւ վաճառողների կողմից, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրությունը եւ (կամ) իրացումը դրա կյանքի ցիկլի բոլոր փուլերում (նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագիրը:

Միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության եւ շրջանառության համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Անդամ պետությունների միջեւ սույն համաձայնագրի կիրառման եւ(կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված կարգով:

Պետք է նշել, որ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ անդամ-պետություններից լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի ենթադրում:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացություն

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե

Գրություն