Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-0731-26.10.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքը լրացնել նոր՝ 32.2 հոդվածով՝

«Հոդված 32.2 Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստների ինդեքսավորումը

Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը ինդեքսավորվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

«Հայաստան» խմբակցության որոշում