Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6723-30.08.2005-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 12-ի N ՀՕ-355-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝

«զինծառայողները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: