Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-018-09.09.2021,22.10.2021-ՏՀ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «տեխնիկական կանոնակարգերով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «եւ օրենսդրական այլ ակտերով» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: