Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-095-26.08.2003-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 0րենքի 4 հոդվածի  «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Նշանակում եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված հիմքերով ազատում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, նրա տեղակալներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության  տարածքից դուրս տեղակայված զինվորական միավորումների կամ զինվորական մասերի հրամանատարներին»:

Հոդված 2. Օրենքի 5հոդվածի «բ կետից հանել «մշակում եւ»արտահայտությունը

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածի «դ» կետից հետո ավելացնել հետեւյալ խմբագրությամբ նոր «ե» կետը.

«ե) Հաստատում է զինված ուժերի բարձրագույն սպաների կողմից զբաղեցման ենթակա պաշտոնների միասնական ցանկը»: Այդ կապակցությամբ օրենքի ե-ժէ կետերը համարել զ-ժը:

Հոդված 4. Օրենքի 5 հոդվածի «ժե» կետում «նվազեցման» բառից հետո ավելացնել «կամ վերացման» արտահայտությունը, իսկ «վստահության» բառից առաջ ավելացնել «միջեւ» բառը:

Հոդված 5. Օրենքի 10 հոդվածի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«մշակում է Հայաստանի Հանրապետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները»:

Հոդված 6. Օրենքի գ) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը` զինված ուժերի ընդհանուր թվաքանակի եւ կառուցվածքի վերաբերյալ:

Հոդված 7. օրենքի 10 հոդվածը լրացնել հետեւյալ  խմբագրությամբ նոր «դ» կետով.

«դ)  Կառավարությանն առաջարկություն է ներկայացնում զինված ուժերի բարձրագույն սպաների կողմից զբաղեցման ենթակա պաշտոնների միասնական ցանկի մասին»: Այդ կապակցությամբ օրենքի դ-է կետերը համարել ե-ը

Հոդված 8.   Օրենքի  12 հոդվածի 1 նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այլ զորքերի ստեղծումը, ղեկավաումը, կառավարումը եւ գործունեությունն իրականացվում են սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքների հիման վրա»:

Հոդված 9. Օրենքի 13 հոդվածի 1 նախադասության «դրություն» բառից հետո հանել վերջակետը  եւ ավելացնել հետեւյալ արտահայտությունը.«եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:

Հոդված 10. Օրենքի 14 հոդվածի 1 նախադասությունը հանել:

Հոդված 11. Օրենքի 14 հոդվածի 3 նախադասությունից հանել «կառավարման» բառը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թ. հունվարի 1-ից: