Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-001-13.08.2021,10.09.2021-ՊԻ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ղեկավարվելով Սահմանադրության 106-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» թիվ ԱԺՈ-001-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունը.

որոշման 1-ին մասի 1-ին ենթակետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր, Արցախի Հանրապետության հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ հարաբերությունների կանոնակարգման եւ զարգացման, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պայմանագրերի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, անվտանգության երաշխավորման, Արցախի խնդրի կարգավորման հարցեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից: