Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0171-09.09.2021-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ օրենք) 102-րդ հոդվածում.

1) լրացնել նոր 3.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արեւուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում՝ դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակ, Ագարակավան, Ակունք, Աղձք, Անտառուտ, Աշնակ, Աշտարակ, Ապարան, Ավան, Արագածոտն, Արեւուտ, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դդմասար, Դիան, Դպրեւանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Թալին, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կանչ, Կարբի, Կարմրաշեն, Կաքավաձոր, Կոշ, Հակո, Հացաշեն, Ղազարավան, Մաստարա, Մելիքգյուղ, Մեծաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Նոր Եդեսիա, Շղարշիկ, Ոսկեթաս, Ոսկեհատ, Ոսկեվազ, Պարտիզակ, Սաղմոսավան, Սասունիկ, Սորիկ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Վերին Սասունիկ, Տեղեր, Ցամաքասար, Ուշի, Ուջան, Փարպի, Օթեւան, Օհանավան, Օշական, Օրգով, Արարատի մարզի Աբովյան, Ազատաշեն, Ազատավան, Այգավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Այնթապ, Ավշար, Արալեզ, ք. Արարատ, գ. Արարատ, Արաքսավան, Արբաթ, Արգավանդ, Արեւաբույր, Արեւշատ, Արմաշ, Արտաշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գեղանիստ, Գետազատ, Գետափնյա, Գինեվետ, Գոռավան, Դալար, Դաշտավան, Դաշտաքար, Դարակերտ, Դարբնիկ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Եղեգնավան, Երասխ, Զանգակատուն, Զորակ, Լանջազատ, Լանջառ, Լուսաշող, Լուսառատ, Խաչփար, Կանաչուտ, Հայանիստ, Հնաբերդ, Հովտաշատ, Հովտաշեն, Ղուկասավան, Մասիս, Մասիս, Մարմարաշեն, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նիզամի, Նշավան, Նոյակերտ, Նոր Խարբերդ, Նոր Կյանք, Նոր Կյուրին, Նոր Ուղի, Նորաբաց, Նորամարգ, Նորաշեն, Շահումյան, Ոսկետափ, Ոստան, Պարույր Սեւակ, Ջրահովիտ, Ջրաշեն, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիսավան, Սիփանիկ, Սուրենավան, Վանաշեն, Վարդաշատ, Վարդաշեն, Վեդի, Վերին Արտաշատ, Տափերական, Ուրցալանջ, Ուրցաձոր, Փոքր Վեդի, Քաղցրաշեն, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Ակնալիճ, Ակնաշեն, Աղավնատուն, Ամասիա, Ամբերդ, Այգեկ, Այգեշատ (Արմավիրի շրջ.), Այգեշատ (Էջմիածնի շրջ.), Այգեվան, Ապագա, Առատաշեն, Արագած, Արազափ, Արաքս (Արմավիրի շրջ.), Արաքս (Էջմիածնի շրջ.), Արգավանդ, Արգինա, Արեւադաշտ, Արեւաշատ, Արեւիկ, Արմավիր (գյուղ), Արմավիր (քաղաք), Արշալույս, Արտամետ, Արտաշար, Արտիմետ, Բագարան, Բաղրամյան, Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Բամբակաշատ, Բերքաշատ, Գայ, Գեղակերտ, Գետաշեն, Գրիբոյեդով, Դալարիկ, Դաշտ, Դողս, Էջմիածին, Եղեգնուտ, Երասխահուն, Երվանդաշատ, Զարթոնք, Լենուղի, Լեռնագոգ, Լեռնամերձ, Լուկաշին, Լուսագյուղ, Խանջյան, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Կողբավան, Հայթաղ, Հայկաշեն, Հայկավան, Հացիկ, Հովտամեջ, Հուշակերտ, Մայիսյան, Մարգարա, Մեծամոր (գյուղ), Մեծամոր (քաղաք), Մերձավան, Մյասնիկյան, Մոնթեավան, Մուսալեռ, Մրգաշատ, Մրգաստան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորակերտ, Նորապատ, Նորավան, Շահումյան, Շենավան, Շենիկ, Ոսկեհատ, Պտղունք, Ջանֆիդա, Ջրաշեն, Ջրառատ, Ջրարբի, Սարդարապատ, Վանանդ, Վարդանաշեն, Տալվորիկ, Տանձուտ, Տարոնիկ, Փարաքար, Փշատավան, Քարակերտ, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր, Ակունք, Աստղաձոր, Արծվանիստ, Բերդկունք, Գանձակ, Գավառ, Գեղամասար, Գեղամավան, Գեղարքունիք, Գեղաքար, Գեղհովիտ, Դդմաշեն, Երանոս, Զոլաքար, Զովաբեր, Լանջաղբյուր, Լիճք, Լճաշեն, Լճավան, Լճափ, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծակքար, Ծաղկաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Ծովազարդ, Ծովակ, Ծովասար, Ծովինար, Կարճաղբյուր, Կարմիրգյուղ, Հայրավանք, Ձորագյուղ, Մադինա, Մարտունի, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Գետաշեն, Նորակերտ, Նորաշեն, Նորատուս, Չկալովկա, Սարուխան, Սեմյոնովկա, Սեւան, Վաղաշեն, Վանեւան, Վարդաձոր, Վարդենիկ, Վարդենիս, Վարսեր, Վերին Գետաշեն, Տորֆավան, Լոռու մարզի Ազնվաձոր, Անտառամուտ, Արեւաշող, Արջհովիտ, Արջուտ, Բազում, Գեղասար, Գոգարան, Գուգարք, Դարպաս, Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ, Թումանյան, Լեռնանցք, Լեռնապատ, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հալավար, Հարթագյուղ, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շահումյան, Շենավան, Շիրակամուտ, Չկալով, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Սպիտակ, Վահագնաձոր, Վահագնի, Վանաձոր, Փամբակ, Քարաբերդ, Քարաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Արամուս, Արգել, Բալահովիտ, Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գեղարդ, Գետամեջ, Գետարգել, Գողթ, Եղվարդ, Թեղենիք, Լեռնանիստ, Ծաղկաձոր, Կաթնաղբյուր, Կամարիս, Հացավան, Հրազդան, Մայակովսկի, Մեղրաձոր, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Ողջաբերդ, Պռոշյան, Պտղնի, Ջրառատ, Սոլակ, Վերին Պտղնի, Քաղսի, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ, Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Ամասիա, Անուշավան, Աշոցք, Առափի, Արեւշատ, Արթիկ, Արփի, Բայանդուր, Բենիամին, Գեղանիստ, Գետափ, Գետք, Երազգավորս, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայկավան, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Ղարիբջանյան, Մարմաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Ոսկեհասկ, Պեմզաշեն, Սարալանջ, Սարապատ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Եղեգնաձոր, Զառիթափ, Ջերմուկ, Մալիշկա, Վայք, Տավուշի մարզի Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններն ստանձնում են իրենց լիազորությունները:

2) 4-րդ մասում.

ա. «3.1-րդ» բառից հետո լրացնել «,3.2-րդ» բառը,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված միավորված համայնքի վարչական սահմանների ներքո գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքը փոխանցվում է միավորված համայնքին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային եւ այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարեւորվեց նաեւ այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում եւ այլն:

2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է թվով 54 համայնք:

Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում):

Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում միավորված համայնքներում իրականացվել են ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն ԱՄՆ դոլար) եւ Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել է 2015թ. օգոստոսին, նախատեսված է ավարտել 2022թ. հունիսի 30ին: Ծրագրի ընդհանուր արժեքը 9.39 մլն դոլար է, որից 8.6 միլիոնը դրամաշնորհն է, իսկ 786 հազար դոլարը ներդրվելու է համայնքների կողմից:

ՇԶՀԳ կողմից ֆինանսնավորվող ծրագիրն ուժի մեջ է մտել 2017թ. սկզբին, ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին:

Ծրագրում ընդգրկվել են Սյունիքի եւ Վայոց Ձորի 5 խոշորացված համայնքներ, որոնցում ենթածրագրերն իրականացվում են ՍՆՏԶ-ի 2-րդ բաղադրիչի ընթացակարգերով: Բացի ծրագրում ընդգրկված համայնքների՝ զարգացման ծրագրեր ձեւավորելու եւ իրականացնելու կարողությունները հզորացնելուց, աշխատանք է կատարվել ներդրումների կենսունակության ապահովման ուղղությամբ՝ բազմաֆունկցիոնալ կոմունալ ձեռնարկություն ստեղծելու եւ դրա գործունեության իրավական, սոցիալական, կազմակերպական ասպեկտները ճիշտ պլանավորելու միջոցով: Արդյունքում՝ մշակվել է արդյունավետ կառավարման համակարգ, որը կիրառելի է ցանկացած համայնքի համար:

ՇԶՀԳ Ծրագրի համայնքների համար մատակարարվել է 59 միավոր կազմող կոմունալ նշանակության, ինքնագնաց եւ կցովի գյուղատնտեսական տեխնիկա եւ 743 աղբարկղ՝ համայնքներում պատշաճ աղբահանություն կազմակերպելու համար:

ՇԶՀԳ-ի Ծրագրով ընդհանուր ծախսը կազմում է 2.48 մլն ԱՄՆ դոլար (այս գումարը ներառնում է նաեւ համայնքային ներդրումները):

Ընթացքի մեջ է սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի 2-րդ բաղադրիչը, որի շրջանակներում համայնքներին մատակարարվել է շուրջ 5.33 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 169 միավոր ինքնագնաց եւ կցովի գյուղատնտեսական տեխնիկա եւ 1162 աղբի կոնտեյներներ՝ համայնքներում պատշաճ աղբահանություն կազմակերպելու համար: Բացի այդ կառուցվել է 3 կայանատեղ, 6 հասարակական տրանսպորտի կանգառ՝ գյուղական բնակավայրերում, 5 արեւային կայաններ, 4 ինժեներական լաբորատորիա՝ հիմնադրված 1 քաղաքային եւ 3 գյուղական դպրոցներում (դրանցում ուսուցում է անցել 375 աշակերտ):

ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա), ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների եւ միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը:

Նախագծով նախատեսվում է ձեւավորվել հետեւյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ՝ Աշտարակ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրեւանք, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով (թվով 30),

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան՝ Ապարան, Մելիքգյուղ (թվով 2),

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29),

ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր՝ Մեծաձոր, Օթեւան (թվով 2),

ՀՀ Արագածոտնի մարզի Արեւուտ՝ Արեւուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6),

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ՝ ք. Արտաշատ, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արեւշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն (թվով 38),

ՀՀ Արարատի մարզի Արարատ՝ ք. Արարատ, գ. Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սեւակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12),

ՀՀ Արարատի մարզի Մասիս՝ ք. Մասիս, Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արեւաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, (թվով 27),

ՀՀ Արարատի մարզի Վեդի՝ ք. Վեդի, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Ուրցաձոր, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի (թվով 17),

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր՝ ք. Արմավիր, Այգեվան, Արաքս, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ (թվով 11),

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ՝ ք. Էջմիածին, Ոսկեհատ (թվով 2),

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր՝ Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արեւիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան (թվով 31),

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան՝ Բաղրամյան, Արգինա, Արեւադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ (թվով 14),

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս՝ Ջրառատ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրարբի (թվով 13),

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ՝ Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան (թվով 17),

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար՝ Փարաքար, Այգեկ, Արեւաշատ, Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք (թվով 8),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ՝ Գավառ, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան (թվով 12),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի՝ ք. Մարտունի, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն (թվով 17),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան՝ Սեւան, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր (թվով 11),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս՝ Վարդենիս, Ախպրաձոր, Ակունք, Գեղամասար, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանեւան, Տորֆավան (թվով 15),

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր՝ Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան (թվով 4),

ՀՀ Լոռու մարզի Թումանյան՝ Թումանյան, Դսեղ, Չկալով (թվով 3),

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ՝ Սպիտակ, Արեւաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21),

ՀՀ Լոռու մարզի Փամբակ՝ Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Մարգահովիտ, Հալավար, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ (թվով 15),

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան՝ Հրազդան, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի (թվով 5),

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 11),

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (թվով 12),

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր, (թվով 2),

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի՝ Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ (թվով 6),

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ՝ Արթիկ, Անուշավան, Արեւշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24),

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան՝ Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Առափի, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան, Մարմաշեն, Ոսկեհասկ, (թվով 12),

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արփի (թվով 2),

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Սարապատ (թվով 2),

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր՝ Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա (թվով 3),

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Զառիթափ (թվով 2), բացի այդ՝ միավորվող համայնքին են միացվում Ջերմուկ համայնքի Կարմրաշեն եւ Հերհեր բնակավայրերը,

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ՝ համայնքից անջատվում են Կարմրաշեն եւ Հերհեր բնակավայրերը,

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան՝ Նոյեմբերյան, Այրում, Կողբ (թվով 3):

Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 441 համայնք, որոնց միավորման (համայնքից բնակավայրի անջատման) արդյունքում ձեւավորվելու է թվով 37 համայնք:

Միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ (նաեւ բնակիչների հետ «Town Hall» ձեւաչափով) կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Արագածոտնի մարզում միավորվող Արեւուտ եւ Մեծաձոր համայնքները ձեւավորվում են համապատասխանաբար թվով 5 եւ 2 համայնքների միավորումից: Այդ համայնքներում հիմնական բնակչությունը բաղկացած է ազգային փաքրամասնություն համարվող եզդի բնակչությունից: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այդ համայնքները միավորվում են միմյանց հետ, որպեսզի չնվազի այդ համայնքների բնակչության կառուցվածքային կազմը: Այդ նույն պարտավորությունների շրջանակում միավորման ծրագրերում չեն ներառվում Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արարատի մարզի Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի եւ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքները:

Նախագծում ներառվել է նաեւ Կադաստրի կոմիտեի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմքում ընկած է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին կայացած N2020-02 նիստի ընթացքում ընդունված առաջարկությունները, որոնք ձեւավորվել էին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Լոռու եւ Սյունիքի մարզպետների որոշումների հիման վրա:

Նախագծով նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց բնակաբայրով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից, որը փոխանցվել է Կադաստրի կոմիտե եւ քննարկվել է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին կայացած N2020-02 նիստի ընթացքում եւ ստացել դրական եզրակացություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արեւուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կարգավորել նոր համայնքի ձեւավորմամբ պայմանավորված համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

Նախագիծը բխում է ծրագրի Կառավարության 18.08.2021թ. N1363-Ա որոշմամբ հաստատված եւ Ազգային ժողովի 14.02.2019թ. N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ծրագրի (2021-2026թթ.) 6.6-րդ կետից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն