Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1004-30.06.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» (ՎԱՐԿ ԹԻՎ 3449-ARM) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2021թ. ապրիլի 7-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2021Թ. ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» (ՎԱՐԿ ԹԻՎ 3449-ARM) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ-ՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը (44,037.0 հազ. եվրո գումարի չափով) ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 9-ին եւ ուժի մեջ է մտել 2017թ. ապրիլի 24-ին: Ծրագրի նպատակն է հիմնանորոգել ճանապարհի՝ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ կմ 38+450-կմ 90+191 հատվածը (երկարությունը՝ 51.74կմ):

Ծրագրի ակնկալվող ավարտը 2020թ. նոյեմբերի 30-ն է (Հավելված 1, կետ 4), իսկ վարկի փակման ամսաթիվը՝ 2021թ. մայիսի 31-ը կամ որեւէ այլ օր, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Վարկառուի եւ ԱԶԲ-ի միջեւ (Հոդված III «Վարկային միջոցների օգտագործում», Բաժին 3.05):

ՀՀ ՏԿԵՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վարկային համաձայնագրի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

1.  Ծրագրի շրջանակներում շինարարական կապալի պայմանագրերը կնքվել են 2017թ. նոյեմբերի 30-ին, շինարարական աշխատանքների փաստացի մեկնարկը տրվել է 2018թ. մայիսի 29-ին՝ վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց շուրջ 13 ամիս անց:

2. Վարկային համաձայնագրում նշված ծրագրի ակնկալվող ավարտի ժամկետը՝ 2020թ. նոյեմբերի 30, ներառում է նաեւ շինարարական աշխատանքների ավարտից հետո ի հայտ եկած թերությունների համար կապալառուների պատասխանատվության ժամանակահատվածը, որը, համաձայն պայմանագրի, 365 օր է եւ հաշվարկվում է՝ սկսած աշխատանքների ավարտման ժամկետից:

Համաձայն կնքված շինարարական կապալի պայմանագրերի՝ աշխատանքների ավարտման համար նախատեսված է 900 օր՝ սկսած աշխատանքների մեկնարկի ամսաթվից, որը 2020թ. նոյեմբերի 14-ն է, ուստի վարկային համաձայնագրում նշված ծրագրի ակնկալվող ավարտի ժամկետը՝ 2020թ. նոյեմբերի 30-ը, արդեն իսկ չի բավականացնում շինարարական աշխատանքների ավարտից հետո ի հայտ եկած թերությունների համար կապալառուների պատասխանատվության՝ 365 օր տեւողությամբ ժամանակահատվածի ապահովմանը:

3.  Շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում հնարավոր չէ ավարտել՝ ելնելով հետեւյալ հանգամանքներից՝

Հաշվի առնելով, որ ներկա իրավիճակում շինարարական աշխատանքների ավարտման համար իրատեսական ժամկետ է 2021թ. օգոստոսի 31-ը, Ասիական զարգացման բանկի կողմից 2020թ. հոկտեմբերի 9-ից 21-ը կայացած առաքելության շրջանակներում քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը (շինարարական աշխատանքների ավարտ՝ 2021թ. օգոստոսի 31, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2022թ. օգոստոսի 31 եւ 4 ամիս՝ ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման եւ կանխավճարային հաշվին առկա կանխավճարների լրիվ մարման համար):

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2021թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը ՀՀ պետական բյուջեի համար նախատեսում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություն:

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ եւ ԱԶԲ միջեւ նախատեսվող «Փոփոխություն «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրում» նամակ-համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եվ տեղեկանք ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ

ՀՀ եւ ԱԶԲ միջեւ նախատեսվող «Փոփոխություն «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրում» նամակ-համաձայնագրով նախատեսվում է նշյալ վարկի երկարաձգում 2021թ. մայիսի 31-ից մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը, որը հաստատվել է Ասիական զարգացման բանկի կողմից՝ չկատարված աշխատանքները դյուրացնելու նպատակով:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ ՀՀ եւ ԱԶԲ միջեւ նախատեսվող «Փոփոխություն «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրում» նամակ-համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունը գրավոր կծանուցի ԱԶԲ-ին այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                  ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2021Թ. ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» (ՎԱՐԿ ԹԻՎ 3449-ARM) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փոփոխությունում առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Փոփոխությունը ենթակա է վավերացման:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ՝                                     ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ԵՎ Ասիական զարգացման ԲԱՆԿԻ միջԵՎ 2021թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությԱՄԲ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2021թ. ապրիլի 7-ին ստորագրվել է «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը, որով ակնկալվում է նշյալ վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ 2021թ. պետական բյուջեում «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում մասհանումների ծրագրավորված գումարը նախատեսված է 2,870,727.8 հազ. դրամ:

Միաժամանակ, համաձայն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարության կողմից ներկայացված տեղեկատվության՝ ծրագրի ներքո 2021 թվականին մասհանումների կանխատեսված գումարը կազմում է 7,726,300.0 հազ. դրամ, հետեւաբար վերջինիս նկատմամբ հաշվարկված վարկի սպասարկման ծախսերն էականորեն կգերազանցեն 2021թ. պետական բյուջեով նախատեսված նշված վարկի սպասարկման ծախսերը:

Վերոգրյալից հետեւում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2021թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

 ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ  ֆինանսների նախարար
Ա. Ջանջուղազյանին

ՀՀ արդարադատության նախարար
Ռ. Բադասյանին

Ի կատարումն ՀՀ վարչապետի 09.04.2021 թվականի

թիվ 02/06.5/11417-2021 հանձնարարականի

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությամբ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`    Ս.Պապիկյան

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն