Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-949-27.04.2021,09.06.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 09-ի աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել նոր 6-րդ կետ՝

«6) հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի  պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասում  «1-4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-4-րդ եւ  6-րդ կետերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ