Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-942-20.04.2021,09.06.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2017 թվականի հունիսի 9-ի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին»ՀՕ-95-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական ընկերությունների»բառերից հետո լրացնել «, բացառությամբ նույն հավելվածի  7-րդ եւ 32-րդ կետերով նախատեսված ընկերության,»բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)»ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ