Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-94513-03.06.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 294. Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը

1. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Իրավաբանական անձի մասնակցի կամ իրական շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձին իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը կամ նրա կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի ներկայացրած հարցմանն օրենքով նախատեսված ժամկետում չպատասխանելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ