Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-975-14.05.2021,31.05.2021-ԱՀ-013/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների եւ վարձկանների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացված լայնամասշտաբ 44 օրյա ռազմական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, ՈՐ


ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՅՍ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

- 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի առանց որեւէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը, որը բացառում է Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, Արցախի հետ Հայաստանի հուսալի եւ անվտանգ ցամաքային կապը: Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ միաժամանակ կարեւորելով եւ գնահատելով Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում,

- Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած ագրեսիվ պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա,

- Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է: