Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9811-24.05.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքներ՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին (այսուհետեւ՝ Կանոնակարգ) համապատասխան որոշված I եւ II դասի այն հրատեխնիկական արտադրանքները, որոնց ձայնագիտական (ակուստիկական) ճառագայթումը 0.25 մետր հեռավորության վրա աղմուկի մակարդակը չի գերազանցում 60 դԲ:

ճայթուկ` ծայրին կրակ առաջացնող նյութ կամ այրման համար քուղ ունեցող թղթե կամ ստվարաթղթե պարկուճ (գլանակ), որը լցված է հրագործական բաղադրիչով (նյութով) եւ իր կամ լուցկու տուփի վրա առկա հատուկ քսուքի հետ շփման կամ մեխանիկական այրման արդյունքում բարձր ճնշման տակ պայթում է, առաջացնելով կայծեր եւ աղմուկ:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 12.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12.1) Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների վաճառքը թույլատրվում է համայնքի ղեկավարի կողմից:

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխից հետո լրացնել նոր 2.1-ին գլուխ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 2.1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԳԵԼՎԱԾ ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 9.7 Արգելքի չափորոշիչներ.

1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում Կանոնակարգին համապատասխան որոշված I եւ II դասի այն հրատեխնիկական արտադրանքների վաճառքը եւ շահագործումը, որոնց ձայնագիտական (ակուստիկական) ճառագայթումը 0.25 մետր հեռավորության վրա աղմուկի մակարդակը գերազանցում է 60 դԲ:

Հոդված 9.8 Հրատեխնիկական արտադրանքի շուկայահանման կանոններ.

1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների շուկայահանումը առանց պարտադիր համապատասխանության հավաստման եւ մակնշման:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության հայտարարագրով եւ համապատասխանության նշանով:

Հոդված 9.9 Հրատեխնիկական արտադրանքի վաճառքի կանոններ.

1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների վաճառքը մինչեւ 16 տարին լրացած անձանց:

2. Եթե վաճառողի կամ որեւէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի կամ որեւէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ եւ դրա չներկայացման դեպքում չվաճառելու կամ որեւէ այլ եղանակով չիրացնելու դրանք:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների փաթեթվածքի տեսանելի տեղում պետք է զետեղված լինի սպառողի համար անհրաժեշտ տեղեկատվությունը հրատեխնիկական արտադրանքի անվտանգ շահագործման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների վաճառքը իրականացվում է այն առեւտրի օբյեկտներում կամ առեւտրի իրականացման վայրերում, որտեղ ապահովվում է արտադրանքի պահպանությունը եւ բացառվում է դրանց վրա արեւի ուղիղ ճառագայթների եւ մթնոլորտային տատանումների ազդեցությունը:

5. Վաճառողը գնորդի համար ապահովում է ցուցադրված հրատեխնիկական արտադրանքների նմուշների վրա զետեղված տեղեկատվությանը ծանոթանալու հնարավորությունը՝ բացառելով գնորդի կողմից արտադրանքի զննումից բացի որեւէ այլ գործողության իրականացումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների վաճառքը թույլատրվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից վաճառքի թույլտվություն ստացած իրավաբանական անձանց:

7. Առեւտրի օբյեկտներում Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքների վաճառքը պետք է իրականացվի առանձնացված բաժիններում՝ ապահովված լինելով առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով):

8. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի եւ շահագործման համար չարգելված հրատեխնիկական արտադրանքի վաճառքը արգելվում է՝

1) առեւտրի օբյեկտներում, որոնք տեղակայված են բնակելի շենքերում, երկաթուղային կայարանների շենքերում, երկաթուղային կայանների հարթակներում, հասարակական տրանսպորտի կանգառներում, փողոցային անցումներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ հրդեհային վտանգավոր արտադրական օբյեկտներում,

2) նույնականացման նշանների, շահագործման ցուցումների (ձեռնարկների), համապատասխանության պարտադիր հավաստագրի կամ համապատասխանության նշանի բացակայության (կորստի) դեպքում կամ մակնշման վնասվածքի առկայության դեպքում, պիտանելիության ժամկետի անցած լինելու դեպքում:

3) առանց գործարանային սպառողական փաթեթավորման եւ ապրանքային պիտակների:

Հոդված 9.10 Հրատեխնիկական արտադրանքի օգտագործման կանոններ.

1. Հրատեխնիկական արտադրանքի օգտագործումը պետք է իրականացվի խստորեն դրանց օգտագործման ցուցումներին համապատասխան՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր գոտու չափը:

Հոդված 9.11 Հրատեխնիկական արտադրանքի պահպանման կանոններ.

1. Հրատեխնիկական արտադրանքի պահպանման կանոններին համապատասխան՝

1) Մանրածախ առեւտրի օբյեկտներում հրատեխնիկական արտադրանքներ պահպանման պայմանները պետք է համապատասխանեն հրատեխնիկական արտադրանքի շահագործման եւ պահման հրահանգներին (ձեռնարկներին):

2) Ոչ պիտանի հրատեխնիկական արտադրանքների ժամանակավոր պահումը պահեստներում թույլատրվում է միայն հատուկ առանձնացված վայրերում՝ նախազգուշացնող տեղեկատվության առկայությամբ:

3) Արգելվում է հրատեխնիկական արտադրանքների պահեստավորումը՝

ա. այնպիսի շենք, շինություններում, որոնք չունեն պատուհան կամ արտանետվող ծխի օդափոխման համակարգեր.

բ. դյուրավառ կամ այլ այրվող նյութերի հետ միասին,

գ. նկուղներում եւ շենքերի եւ շինությունների բնակչության համար նախատեսված տարհանման ուղիներում:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 15-րդ մասի «գ» կետի» բառերից հետո լրացնել « 9.7-րդ հոդվածի 1-րդ, 3-րդ մասերը» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:


Հիմնավորում


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կարաելու մասին» եւ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Ուղղում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կարաելու մասին» եւ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 17-ի N 795-Ա որոշումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 17-ի N 795-Ա որոշման ուղղման տեքստը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ